Ուկրաինայում սկսել են միասնական պետական ժողովրդագրական ռեեստրի ձևավորումը
Ուկրաինայի նախարարների կաբինետը հանձնարարել է Պետական միգրացիոն ծառայությանը սկսել միասնական պետական ժողովրդագրական ռեեստրի ձևավորումը:
Հայտնում է Украинские новости-ն՝ նշելով, որ բանաձևը հաստատված է ռեեստրի պահպանության և դրա մասին տեղեկությունները տրամադրելու կարգը:
Միգրացիոն ծառայությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ռեեստրի կառավարման, այդ թվում տեխնիկական և ծրագրային ապահովման, տվյալների բազաների տեխնիկական օժանդակության, հիմնական և կրկնօրինակի համակարգչային կենտրոնների հատուկ սարքավորումների պահպանման համար:
Ռեեստրի կառավարման ծառայությունների շահութաբերության սահմանային չափը չպետք է գերազանցի 10 տոկոսը: