Եղվարդի փրկարարները ձորում հայտնաբերել են 30-ամյա նախրապահի դին

Oct 18, 2017 Comments Off on Եղվարդի փրկարարները ձորում հայտնաբերել են 30-ամյա նախրապահի դին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները քաղաքացիների հետ համատեղ Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ՝ անասնապահությամբ զվաղվող 30-ամյա Սարգիս Պողոսյանն էր, ում երեկվանից համագյուղացիներն ու Եղվարդի հրշեջ փրկարարները որոնում էին։ Նա դուրս էր եկել նախիր արածեցնելու և չէր վերադարձել։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դին պետք է գետի մի ափից մյուս ափը տեղափոխեն, որից հետո մոտ 300 մետր ոտքով պետք է դին պատգարակով տեղափոխեն երթևեկելի գոտի, որպեզի շտապօգնության ավտոմեքենան դին տեղափոխի դիահերձարան, որտեղ հետաքննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության է ենթարկվելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: