«Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու». Գևորգ Սաֆարյան

Oct 13, 2017 Comments Off on «Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու». Գևորգ Սաֆարյան

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դահլիճ բերվեց նաև Գևորգ Սաֆարյանը։

Դահլիճ մտնելուն պես նա հարցրեց. «Եթե ես դատարանում եմ, իմ կողքին պետք է լինի Տիգրան Եգորյանը»:

Դատավորը Տաթևիկ Գրիգորյանը նախ զգուշացրեց ոտքի կանգնել դատարանին դիմելիս, այնուհետև նրան հեռացրեց նիստերի դահլիճից։ «Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու»,- դահլիճից հեռանալիս ասաց Գևորգ Սաֆարյանը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: