Ինչ կարևոր հայտարարություն է անելու Թրամփը Իրանի վերաբերյալ

Oct 13, 2017 Comments Off on Ինչ կարևոր հայտարարություն է անելու Թրամփը Իրանի վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր  հանդես կգա Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ երկար սպասված հայտարարությամբ, այդ թվում՝ Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրի վերաբերյալ։Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Իրանի հետ միջուկային գործարքը 2015 թվականին կնքել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Այդ գործարքով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը, միջազգային համայնքն էլ խոստացել է թուլացնել պատժամիջոցները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: