Ադրբեջանական ԶԼՄ. Պակիստանի ԶՈւ ԳՇ պետը նոյեմբերին կայցելի Ադրբեջան. razm.info

Oct 13, 2017 Comments Off on Ադրբեջանական ԶԼՄ. Պակիստանի ԶՈւ ԳՇ պետը նոյեմբերին կայցելի Ադրբեջան. razm.info

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ ներկայում ճշտվում են Պակիստանի ԶՈւ ԳՇ պետի այցի գրաֆիկը, մանրամասները: Այս մասին գրում է razm.info-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան էր այցելել Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Սոհաիլ Ամանը: Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, հայտնի է դարձել, որ Պակիստանն Ադրբեջանին 10 միավոր սեփական արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ կվաճառի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: