Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար

Oct 12, 2017 1 Comment

«Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հայաստանում աջակողման երթևեկություն է և, ըստ նախարարի, պետք է շահագործվեն միայն ձեխ ղեկով մեքենաներ: Նա նշեց, որ ինքը փորձել է վարել աջ ղեկով մեքենա, չի կարողացել, անհարմար է:

Դիտարկմանը, թե երբ են շրջանառությունից դուրս են բերվելու աջ ղեկով մեքենաները և արդյոք, աջ ղեկով մեքենա ունեցողները փաստի առաջ չեն կանգնի, նախարարը պատասխանեց. «Ժամանակ կտրամադրվի: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար” հրապարակմանը

  1. Սարգիս Բեգլարյանւն says:

    Վարորդը չի ցանկանում վաճառել:
    Եթե դու առաջարկում էս վաճառել,այդ դեպքում ինքդ տար վաճառիր,կամ էլ հարուստներով հավաքվեք և գնեք այդ մեքենաները: