Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ЛАДА-ն, Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, կա 7 վիրավոր

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մեկին՝ դեպքի վայր ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ЛАДА-ն, Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, կա 7 վիրավոր”

Մեկնաբանել