Ո՞վքեր են կանգնած հոգեմետ դեղերի սկանդալի թիկունքին

Oct 11, 2017 Comments Off on Ո՞վքեր են կանգնած հոգեմետ դեղերի սկանդալի թիկունքին

 

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության օլանզապին դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։
«Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ որակի դույզն-ինչ շեղման հայտնաբերման դեպքում արտադրող կազմակերպությանը կպարտադրվի ապահովել պահանջված որակը և արդյունավետությունը։
Նշենք, որ օլանզապինը նշված երկու դեղի ազդող նյութն է։
Նախարարության կողմից կենտրոնացված գնումներով հայտարարված մրցույթում, ՀՀ­ում գործող «Գնումների մասին» օրենքի պահանջով, հաղթող է ճանաչվել 10 անգամ ավելի ցածր գին ունեցող տեղական արտադրության օլանզապինը։
Նաև հավելենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել։ Մինչդեռ դժգոհողների փոքրաթիվ խումբը մերժողական վերաբերմունք է դրսևորում նաև հումանիտար ճանապարհով ձեռք բերված կանադական օլանզապինի նկատմամբ։ Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի»,- նշվում է պոշտոնական Առողջապահության նախարարության տարածած պաշտոնկան հաղորդագրության մեջ։

Նախարարության հայտարարությունը առաջավնում է մի շարք հարցեր  նախևառաջ կենսահամարժեքության փորձաքննություն իրականցնելու առումով: Մասնագետները նշում են, որ  նմանատիպ փորձաքննությունների ժամանակ շահառուներին ներգրավում են կամավորության հիմունքով: Այսինքն՝ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն և կհամաձայնվեն, որ նշված  դեղամիջոցներն իրենց վրա փորձարկվեն: Բացի այդ՝  Հայաստանում կենսահամարժեքության փորձաքննություն գոնե նման դեղերի համար, մեր տեղեկություններով, երբևէ չի անցկացվել:

Հայտնի է, որ դեղերի  տեղական արտադրության ոլորտում մոտ 7 տասնյակ ընկերություններ են աշխատում:  Դժգոհության տեղիք տված դեղորյաքը, մեր տեղեկություններով, արտադրվում է   Արփիմեդ ընկերության կողմից:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: