Հայաստանին պետք է առնվազն երկնիշ  տնտեսական աճ

Oct 09, 2017 Comments Off on Հայաստանին պետք է առնվազն երկնիշ  տնտեսական աճ

Եթե իրականացվեն բոլոր այն ծրագրերը, որ նախանշվում են ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող նախագծերում, ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր մինչև 2025թ-ը կարող է ապահովել 20%-անոց տնտեսական աճ: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի իր ելույթում նախորդ շաբաթ  հայտարարել  էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանը:

«Սա համաշխարհային բանկի մասնագետների գնահատականն է, այնպես որ ակնհայտ է, որ մեր համատեղ ջանքերը կարող են իրական արդյունք տալ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Եթե 8 տարվա կտրվածքով խոսքն ընդամնեը 20 տոկոս աճի մասին է, ապա տարեկան կտրվածքով միջին աճը 2,5 տոկոս է, որն առանձնապես մեծ ցուցանիշ չէ: Ավելին սա չափազանղ ցածր ամբիցիա է և եթե ԵԱՏՄ  երիկների աճը այս ցուցանիշի վրա մնա, նրանք  էլ ավելի ոչ մրղուբակ  կդառնան:

Բանն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով  համաշխարհային տնտեսական աճը 2016թ. կազմել է 3.1%,  2015 թ.` 3.2%, նույն միտումը նաև առաջիկա տարիներին է պահպանվելու:  Հայաստանում վերջին տարիներին արձանագրված աճն ավելին է,  քան Տիգրան Սարգսյանի նշած ցուցանիշը:

Ըստ պետական բյուջեի՝ 2016 թվականին իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում կանխատեսվում էր 2.2%-ի չափով, բայց  վերջնական տվյալներով ՀՆԱ 4.2% աճ ապահովվեց: Իսկ  2015-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3%, 2014-ին՝ 3.5%: 2017 թվականի համար առաջին կիասմյակի տվյալներով  Հայաստանի տնտեսությունն ունեցել է 7,1 տոկոս աճ, տարին սակայն գյուղատնտեսության ոլորտի անկման հետևանքով կարող է փակվել լավագույն դեպքում 4, 5 տոկոս աճով: 2018-ի համար ՀՀ բյուջեի նախագծում ամրագրված է 5,7 տոկոս աճի ցուցանիշը: Այս աճի՝  հետևանքները տնտեսության և բնակչության սոցիալ- տնտեսկան իրավիճակի վրա այնքան թույլ են, որ բացարձակապես նկատելի չեն: Աճի այս  մակարդակը, որը համարյա  կրկնակի ավելի է Տիգրան Սարգսյանի կանխատեսումից, բացարձակ չի բավարարում Հայաստանի տնտեսական խնդիրների լուծմանը: Բայց, հավանաբար, Տիգրան Սարգսյանը խոսել է ընդհանուր առմամբ՝ թերևս նկատի չունենալով  կոնկրետ Հայաստանին՝ չնայած որ համաժողովը Երևանում էր կազմակերպված: Մինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ լինելը, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետն էր ավելի քան 7 տարի: Նրա շնորհիվ ՀՀ տնտեսությունը այնպիսի անդառնալի կործանում ապրեց, որ դրանից հետո, ցանկացած փոքր տեղաշարժ կարող էր  նկատելի աճ ապահովել, ինչը և փաստացի տեղի է ունեցել: Նա շատ լավ հասկանում է, որ եթե ՀՀ իշխանությունները  որևէ քայլ չձեռնարկեն էլ, իր ասած 20 տոկոս աճը ՝8 տարվա կտրվածքով, անպայման լինելու է: Ըստ էության Հայաստանին  այսօր առնվազն երկնիշ տնտեսական աճ է պետք, որը ԵԱՏՄ-մ որևէ կերպ չի կարող երաշխավորել:

ԱՄՀ-ն համաշխահային տնտեսության համար 3,1 տոկոս աճ է կանխատեսում, իսկ  ԵԱՏՄ-ի համար Համաշխարհային բանկը 2,5 տոկոս աճ է կանխատեսում: Փաստորեն ԵԱՏՄ ղեկավարությունն էլ, ի դեմս Տիգրան Սարգսյանի  ՀԲ այդ կանխատեսումն  ընդունում է մեծագույն ոգևորությամբ՝ այսպիոսվ ընդունելով, որ ԵԱՏՄ-ն   հետ է մնում համաշխարհային զարգացման միտումներից:

Վերադառնալով Հայաստանին հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանն այն մարդն է, ով ժամանակին գտնում էր, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին անհեռանկար է՝ Ռուսաստանի և մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացայակայության պատճառով:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: