Մեծահոգի վարչապետի նվերները

Oct 06, 2017 Comments Off on Մեծահոգի վարչապետի նվերները

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները: Նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրեց Հանրապետության լավագույն տնօրենին, ուսուցչուհուն եւ դաստիարակին: Տարվա լավագույն ուսուցչուհի ճանաչվեց Գյումրու համար 20 հիմնական դպրոցի անգլերենի մասնագետ Օհաննա Ավետիսյանը:«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում` ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում` ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը:

Վարչապետի որոշմամբ՝ «Լավագույն դաստիարակին» ու «Լավագույն ուսուցչին» շնորհվեց ավտոմեքենա՝ «Կիա Ռիո» մակնիշի:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: