Պուտինի ծննդյան տարեդարձն ու նրա որոշման ինտրիգը

Oct 08, 2017 Comments Off on Պուտինի ծննդյան տարեդարձն ու նրա որոշման ինտրիգը

Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը Ռուսաստանով մեկ ցույցեր անցկացնել, չնայած իշխանությունները հայտարարել են, որ չարտոնված հանրահավաքների մասնակիցներին քրեական պատասխանատվություն է սպառնում:Ինտերնետային իր կայքում Նավալնին գրել է. «Հոկտեմբերի 7-ին մենք պետք է փորձենք բոլորս միասին խոսել…Պուտինը պետք լսի և թոշակի անցնի: Նա 18 տարի իշխում է և դա բավարար է»:

Պուտինի ծննդյան օրը Նավալնին չի կարող ցույցի մասնակցել:Հոկտեմբերի 2-ին դատարանը Ալեքսեյ Նավալնիին 20 օրով կալանելու որոշում է կայացրել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու կոչերի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարեց, թե դեռ չի որոշել առաջադրվելո՞ւ է եկող տարի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:«Ես ոչ միայն չեն որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններին, այլ նույնիսկ չեմ որոշել, թե արդյոք մասնակցելու եմ դրանց, թե ոչ», – ասել է Պուտինը՝ հավելելով, թե, ըստ օրենքի, թեկնածուները առաջադրվելու մասին պետք է հայտարարեն նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին։

Ռուսաստանցի փորձագետները, և ոչ միայն նրանք, համոզված են, որ Պուտինը մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է: Այլ հարց է, թե ով է լինելու Պուտինի հիմնական մրցակիցը:Ըստ մամուլի հրապարակումների, Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ մասնավորապես չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։

ՌուսաստանումանցկացվողէներգետիկհարցերովհամաժողովինՎլադիմիրՊուտինըմիշարքուշագրավհայտարարություններարել: Մասնավորապես, ասել է, որանձնականհարաբերություններ ԱՄՆ նախագահԴոնլադԹրամփիհետչունի, որնրահետհանդիպել է ընդամենըմեկանգամ, և միքանիանգամհեռախոսով է զրուցել՝ այդթվումնաևՍիրիայիթեմայով: Պուտինիխոսքով, ՄոսկվանուՎաշինգտոնըսիրիականճգնաժամիկարգավորմաննուղղվածհամատեղմոտեցումներ և որոշումներենգտնում։«Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը», – ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն արծարծել է նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը: Նա, մասնավորապես, պատմել է, որ դեռևս 2001 թվականին Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը իրեն ասել էր, թե իր ղեկավարած երկիրը ատոմային ռումբ ունի:«Այսօրվա առաջնորդի հայրը համոզված էր, որ արդեն այն ժամանակ կարող էր հանգիստ խոցել իր հակառակորդին, առնվազն՝ Կորեական թերակղզում: Տասնվեց տարի է անցել, Հյուսիսային Կորեայի դեմ գործում են մշտական պատժամիջոցներ: Սակայն նրանք ատոմային ռումբի փոխարեն ջրածնային ռումբ ունեն արդեն: Սա պարզ օրինակ է, որ պատժամիջոցներով խնդիրը հնարավոր չէ կարգավորել», – ասել է Պուտինը:

Միևնույն ժամանակ՝ շարունակվում են մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը կոտրում է դաշինքի զինծառայողների հեռախոսները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ մասնագետների՝ հարձակումների նպատակն է՝ գնահատել բանակի մարտական հզորությունը, հետևել ռազմական գործություններին և դաշինքի զինվորներին վախեցնել անձնական տիրույթ ներխուժմամբ: Միևնույն ժամանակ, հարձակման փաստի կամ դրան Մոսկվայի մասնակցության կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվում:

The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ ցանցահենների զոհ են դառնում ՆԱՏՕ-ի զինվորները, ովքեր ծառայում են Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանների մոտ: Ցանցահեններին հետաքրքրում են հեռախոսներում պահվող տեղեկությունը, հասանելիությունը ֆեյսբուքյան օգտահաշիվներին, առանձին դեպքերում հանցագործները ջնջում են հեռախոսահամարները: Ռուսական կառավարությունը հերքում է իր կապը ցանցահենային ցանկացած գործունեության հետ:

Ռուսաստանը հասանելիություն է ստացել նրան, թե ԱՄՆ-ը ինչպես է ներթափանցում արտասահմանյան համակարգային ցանցեր և պաշտպանվում կիբերհարձակումներից այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կապալառուն գաղտնի նյութեր է ներբեռնել և դրանք տեղադրել է իր անձնական համակարգչում: Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ռուս ցանցահենները ֆայլերը նույնականացրել են այդ կապալառուի կողմից ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծած հայտնի հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործելու շնորհիվ, գրում է թերթը: Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը բոլոր կառավարական հաստատություններին արգելել է «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքն օգտագործել: Սպիտակ տունը կարծում է, որ ընկերությունը կարող է կապ ունենալ ռուսական հետախուզության հետ, որը դրա ծրագրերի միջոցով կարող է ցանցահենային հարձակումներ գործել ամերիկյան կառույցների վրա:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: