Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից. նախագահ

Sep 21, 2017 Comments Off on Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից. նախագահ

Interfax-ը հաղորդում է,որ  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից և երկրի ժողովրդից: « Իրանը տարիներ շարունակ բանակցել է ԱՄՆ-ի հետ, սակայն այժմ Վաշինգտոնը սպառնում է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից:  Եթե Միացյալ Նահանգները կարծում է` համաձայնագրի խախտումը կավելացնի ճնշումն Իրանի վրա, ապա սխալվում է։ Մենք իրադարձությունների տարբեր զարգացումների համար տարբեր սցենարներ ունենք մշակած»,- ասել է Իրանի նախագահը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: