Ագրամունտը ցույց տվեց, որ չի հարգում որևէ արժեք, սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին

Sep 13, 2017 Comments Off on Ագրամունտը ցույց տվեց, որ չի հարգում որևէ արժեք, սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին

Այսօր՝ Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է Պեդրո Ագրամունտի անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկությունը:«Սա նշանակում է, որ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ քննարկվում էր որևէ բանաձև, և բոլոր պատվիրակները կարողանում են գրանցվել և ելույթ ունենալ, այս անգամ նախատեսված չէ: Ելույթի հնարավորություն տրված է բացառապես անվստահության բանաձևի հեղինակին, որը Նորվեգիայի պատվիրակության անդամ Ինգրիդ Սկոն է: Դրանից հետո քաղաքական 5 խմբերի ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումը: Դրանից հետո, եթե Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտել դիրքորոշում, ձայն կտրվի նրան: Անմիջապես հետո դահլիճում անցկացվելու է բաց քվեարկություն և պարզ է լինելու`  ով ինչպես է քվեարկում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Քվորումն ապահովելու համար պահանջվում է 102 ձայն և 102  ձայնից բարձր կամ այդ պահին դահլիճում գտնվողներից 2/3-ը:

«Անկեղծ ասած մեծ չէ մտահոգությունս, որ կարող է տապալվել, բայց ես չեմ կարող որևէ բան բացառել որևէ պարագայում: Ագրամունտը իր այս ժամանակահատվածում ցուցաբերած վարքագծով ցույց տվեց, որ իրականում ինքը չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաև սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին»,- նշեց պատվիրակության ղեկավարը:

Անի Աղազարյան

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: