Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ

Jul 26, 2017 Comments Off on Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:        Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին և բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն և համայնքներ ձևավորելու հիմնախնդիրը:

Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակմանը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձևերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի և այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։ Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները և ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաև ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն և կայուն զարգացող համայնքներ ձևավորելու գործընթացում:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաև տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է:

Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության  մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: