Պահանջել թուրք թիկնապահների արտահանձնումը.Կոնգրեսական

Jul 19, 2017 Comments Off on Պահանջել թուրք թիկնապահների արտահանձնումը.Կոնգրեսական

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցուցարարների վա հարձակման մեջ մեղավորների արտահանձնումը։Նման հայտարարություն արել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջեյմս Մակգովերնը ՝դիմելով  Պետդեպարտամենտին :

Կոնգրեսականը նշել է, որ այդ ցնցող միջադեպի ընթացքում թուրքական կառավարությունը «փորձել է խախտել մեր իրավունքները»։

Կոնգրեսականը շեշտել է, որ թուրք թիկնապահները ցույց են տվել իրենց կոշտությունը, բախվելով մարդկանց հետ, «որոնք համամիտ չէին նրանց հետ, մարդկանց հետ, ովքեր հավատում են Հայոց ցեղասպանության իրողությանը, Թուրքիայում կրոնի ազատւթյանը, փոքրամասնությունների իրավունքներին»։ «Այսօր մենք այստեղ կողմ ենք արտահայտվում խոսքի ազատւթյանը , մենք իրականացնում ենք բողոքի խաղաղ ակցիաների անցկացման իրավունքը»,- ասել է նա։

Նշենք,որ կոնգրեսականը ելույթ է ունեցել  Վաշինգտոնում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպել էին Թուրքիայի նախագահի թիկնապահների հարձակումից տուժածները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: