Համատիրություններից երեւանցիների դժգոհություններն իսկապես արդարացի են. Տարոն Մարգարյան

Jul 17, 2017 Comments Off on Համատիրություններից երեւանցիների դժգոհություններն իսկապես արդարացի են. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների գործընթացին: Աշխատակազմի իրավաբանական եւ կոմունալ տնտեսության վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաեւ վարչական շրջանների ղեկավարներին, եւ համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները:

«Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երեւանցիներին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, եւ դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները: Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երեւանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երեւանում են ու նախ եւ առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում: Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան հանձնաժողովի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին եւ համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: