«Ես ներել եմ Դանիելին, Աստված իր հետ». Գյումրու դպրոցի տնօրեն

Jul 17, 2017 Comments Off on «Ես ներել եմ Դանիելին, Աստված իր հետ». Գյումրու դպրոցի տնօրեն

2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի:

30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների, համարում էին, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում էին հերքել հրապարակված տեղեկություններն ու վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ էր կազմում:

Այսօր այս գործով առաջին նիստը կայանալու էր Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն Դանիել Իոաննիսյանը փոխանցում է, որ տնօրենները հայցերից հրաժարվում են։

«Ասպարեզ»-ի հետ զրույցում Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը եւս փոխանցեց, որ ինքը հրաժարվել է հայցապահանջից:

Ավելին՝ այստեղ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: