Վիսկիի արտադրությունը նվազել է

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից տեղեկանում ենք,որ  Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրությունը աճել է: Այս տարվա 5 ամիսներին արտադրվել է  68.9 հազար տոննա  ալյուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 64 հազար տոննա: Այսինքն՝ ալյուրի արտադրությունը աճել է 7.7%-ով:

Վիսկիի արտադրության ծավալները նվազել են: 2017-ի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 641 հազար լիտր վիսկի, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 730.0:

Հիշեցնենք, որ Հայաստանում վիսկիի արտադրությամբ զբաղվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը,ում արտադրանքը հիմնականում արտահանվում է Իրաք և մուսուլմանական այլ երկրներ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վիսկիի արտադրությունը նվազել է”

Մեկնաբանել