Ռաքքայից փախած կանայք պատմում են ԻՊ-ի ներսում իրենց կյանքի մասին (տեսանյութ)

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում արդեն մի քանի շաբաթ է, ինչ կատաղի մարտեր են մղվում ԻՊ ահաբեկչական խմբավորման, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման ու նրանց աջակցող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի միջև:

Խաղաղ բնակիչների մի զանգված հնարավորություն ստացավ դուրս գալ քաղաքից: Նրանց թվում էին նաև ահաբեկիչ ամուսիններից փախած բազմաթիվ կանայք՝ իրենց երեխաների հետ:

Ռուսական RT հեռուստաալիքը հատուկ անդրադարձ է կատարել ԻՊ գրոհայինների կանանց ու նրանց ճակատագրերին, խոսել անցյալում մնացած դժոխքի ու ապագայի ծրագրերի մասին:

«Ես 20 տարեկան եմ, ամուսնուս հետ ծանոթացել եմ Տրիպոլիում : Կյանքն այնտեղ դժվար է, այնպես որ ես ամուսնացա վաղ տարիքում: Առաջնեկիս ունեցել եմ 15 տարեկանում, մեկ տարի անց՝ մյուսին: Հետո իմ ամուսինը միացավ սալաֆիներին. նրանք բացատրեցին նրան ջիհադի օրենքները և համոզեցին, որ նա պետք է միանա ԻՊ-ին: Նա ինձ հավատացրեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ես նրա կինն էի, ես հավատացի նրան:Ես մեկնեցի Թուրքիա, իսկ այնտեղի ինձ ուղարկեցին Սիրիա: ԻՊ-ականները սպանում էին տղամարդկանց, իսկ կանանց բաժանում իրար մեջ՝ ըստ տարածքների: Եթե ես իմանայի, թե ինչ է ԻՊ-ը՝ երբեք չէի գա այստեղ: Ես և ամուսինս մեծ սխալ ենք գործել», – պատմում է Ռաքքայից փախած լիբանանցի Նուր ալ Խուդան:

Կանայք պատմում են, որ եթե ահաբեկիչ ամուսինները մահանում էին՝ կինը պարզապես ամուսնանում էր մեկ այլ ահաբեկչի հետ: Նրանց ամուսնություններն օրինական էին, այլ ոչ թե «սեքս-ջիհադ», ինչպես տարածում էին մի շարք ԶԼՄ-ներ:

Ռաքքայում հայտնված կանայք հատկապես սարսափով են հիշում մարոկկացի Ում Ադամին, որը ամենադաժան կերպով ղեկավարում էր ԻՊ-ի ահաբեկիչների կանանց հանրակացարանները:

«Եթե ինչ-որ մեկը սխալ բան աներ՝ այդ կինը փակում էր նրանց առանց պատուհանների և դռների մի սենյակում: Այդ սենյակները նման էին բանտի», – հիշում է Խադիջան, ոՐԸ նաև հաստատեց, որ ԻՊ-ականները բացի օրինական կանանցից ունենում էին նաև ստրուկ սիրուհիներ, որոնց նրանք գնում էին, վաճառում կամ նվիրում միմյանց:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ռաքքայից փախած կանայք պատմում են ԻՊ-ի ներսում իրենց կյանքի մասին (տեսանյութ)”

Մեկնաբանել