Թուրքիան զայրացրել է Մերկելին

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է,որ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:

Թուրքիայի հետ քաղաքական առևտուր անելու մասին խոսք գնալ չի կարող: Չի կարելի այցելության հարցը խառնել այլ թեմաների հետ,ասել է Մերկելը:

Մերկելը բացառել է զիջումների գնալու հավանականությունը՝ հանուն գերմանացի պատգամավորների՝ Քոնյայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու իրավունքի: «Անկարայից նման պահանջներ դեռևս չեն ստացվել, սակայն լինելու պարագայում էլ կտրականապես մերժվելու են»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ չեն պատրաստվում նախապայմաններ ընդունել թուրքական կողմից:

Հիցնենք,որ Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել:

 

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Թուրքիան զայրացրել է Մերկելին”

Մեկնաբանել