Ուսումնասիրել կարկտահարության վնասները և առաջարկություն ներկայացնել

Jun 15, 2017 Comments Off on Ուսումնասիրել կարկտահարության վնասները և առաջարկություն ներկայացնել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստն սկսեց հանձնարարականներով: Նրա առաջին հանձնարարականը վերաբերում էր կարկուտի հետևանքներին: «Հունիսի 12-ն տեղի է ունեցել կարկտահարություն, որից առավելապես  տուժել են Արմավիրի մարզի  մի  շարք համայնքներ»,-ասաց նա:

Վարչապետը գյուղատնտեսության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրություն կատարել, ամփոփել վնասների չափը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան  առաջարկություն և տեղեկանք:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: