«Արամ Սրբազանը ևս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել»

Jun 06, 2017 Comments Off on «Արամ Սրբազանը ևս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել»

Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի շրջանակում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականի եւ պատրիարքի առաջիկա ընտրությունների հետ կապված հարցերի՝ նա նշեց, որ ժամկետները առաջիկա կրոնական ժողովում կհստակեցվեն:

«Արամ Սրբազանը եւս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել եւ ծանր կացության մեջ է եղել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում ինչ-որ ձեւով նրա վարքագծին գնահատական տալ, միայն կբավարարվեմ արձանագրելով այն փաստը, որ ամեն ինչ բարեհաջող անցավ»,-նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: