Սերժ Սարգսյանը խոստացել է մի քանի օրից լուծել Ֆիրդուսի նախկին բնակիչների խնդիրը. armtimes.com

Jun 05, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը խոստացել է մի քանի օրից լուծել Ֆիրդուսի նախկին բնակիչների խնդիրը. armtimes.com

Այսօր առավոտյան Երևանի Պռոշյան փողոցում՝ նախագահական ամառանոցի դարպասներին հարող հատվածում, բողոքի ակցիա են իրականացրել 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) նախկին բնակիչները, որոնց տները քանդվել է հանրային գերակա շահ ճանչվելուց հետո: Նրանք, Սերժ Սարգսյանի ավտոշարասյան դիմացը փակելով, փորձել են հանդիպել և ներկայացնել խնդիրը: Այս մասին հանդիպումից հետո armtimes.com-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Զաքարյանը:

«Ասեց՝ 33-րդ թաղամասը ո՞րն է, ասեցինք՝ Ֆիրդուսի տարածքն է: Ասեց՝ ես կհրահանգեմ մարդկանց, որ ձեր հարցը վերանայեն: Ասեցինք, որ վարձն էլ չենք ստացել, ասեց, որ կհրահանգեն նայեն»,- Սարգսյանի հետ հանդիպումից հիմնական դրվագը պատմեց Անահիտ Զաքարյանը՝ նշելով, որ բնակիչները Սարգսյանին փորձել են ներկայացնել ողջ խնդիրը, սակայն նա կարճ է կապել, և խոստացել է մի քանի օր անց հարցին լուծում տալ:

 

Մանրամասները՝ armtimes.comում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: