Հայաստանից փողի արտահոսքն ապրիլին արագացել է. b4b.am

Jun 05, 2017 Comments Off on Հայաստանից փողի արտահոսքն ապրիլին արագացել է. b4b.am

2017 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 109.28 մլն ԱՄՆ դոլար՝ 2016 թվականի ապրիլի 104.47 մլն դոլարի դիմաց։ Փոխանցումների ներհոսքն ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 4.8 մլն դոլարով կամ 4.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներից, որոնք մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։

Միևնույն ժամանակ՝ ապրիլին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 86.28 մլն դոլար։ Արտահոսքը 2016 թվականի ապրիլի համեմատ աճել է 20.4 մլն դոլարով կամ 31%-ով։

Արտահոսքի աճը պայմանավորված է հիմնականում երկու երկրներ՝ Ռուսաստան և ԱՄՆ փոխանցվող գումարների աճով։

Այսպես, 2017 թվականի ապրիլին՝ 2016-ի ապրիլի համեմատ, Հայաստանից Ռուսաստան փոխանցվող գումարներն աճել են 72.2%-ով և կազմել շուրջ 46 մլն դոլար, իսկ ԱՄՆ ուղարկվող գումարները աճել են 93%-ով և կազմել 13.9 մլն մլն դոլար։

Դրամական փոխանցումների արտահոսքը կայուն աճել է այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում։

Արդյունքում՝ 2017 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար ունենք հետևյալ պատկերը՝

Դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 422.2 մլն դոլար, որը 44.5 մլն դոլարով կամ 11.8%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը,

Դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 269.8 մլն դոլար, որը 23.3 մլն դոլարով կամ 9.5%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը։

 

Մանրամասները՝ b4b.am-ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: