«Մալադեց»Մինսկի խմբին.գեներալ Սարոյան

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մեկ՝ «մալադեց» բառով է արձագանքում Մինսկի խմբի այն հայտարարությանը, որով առաջին անգամ հասցեական դատապարտվել է նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը:

Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Սարոյանն ասաց.«Մալադեց Մինսկի խմբին, որ նման հայտարարություն են արել: Ուրեմս՝ աշխատում են, լավ ա, ուրեմս՝ մեր դիվանագետները կարողացել են… բա, որ ես ասում եմ, որ մեր Էդվարդ Նալբանդյանը լավ մարդ ա, չեք հավատում: Պրոֆեսիոնալ: Հումորը՝ հումոր, բայց, Էդվարդ նալբանդյանը իրոք՝ լուրջ, իրոք՝ շատ լավ մարդ ա: Ես իրա նկատմամբ սիմպատիա ունեմ, որովհետև ես արտասահմանում հանդիպել եմ Էդվարդ Նալբանդյանին, էն վախտ Ֆրանսիայի դեսպանն էր, տենաք՝ ֆրանսիացիք ինչ ձևի էին վերաբերում մեր դեսպանին: Դրա համար եմ ասում, խոմ հենց ընենց չեմ ասում՝ էս ինչ լավ մարդ ա, շատ ձիգ, չափված-ձևված: Հենա տելեվիզորով տենում ենք, էլի Եվրոպայում ոնց են իրեն բոլորը վերաբերում: Ու ուրիշների նման իրան ցույց չի տալի, բայց իր համեստությամբ բոլորի հարգանքը վայելում ա»:

Ավելին՝ գեներալի խոսքով «գնա մեռի, արի սիրեմ».-ը արդիական է, իր ձևակերպմամբ՝ «մեր ազգի մեջ ընդունված չի լավ մարդուն գովալը, անպայման ցեխ ենք շփում»:

Նշենք, որ Բաքվի կողմից հրթիռների կիրառումը ավելի է խորացրել որոշ փորձագետների այն մտահոգությունը, որ Բաքուն շատ լուրջ խաղի մեջ է մտնում, ընդհուպ մինչև նոր լայնածավալ պատերազմ:

Հարցին, թե տեսնո՞ւմ է նոր պատերազմի հնարավորություն, զինվորականը պատասխանեց՝«Ես երբեք չեմ ժխտել, որ պատերազմ կարա չլինի: Դրա համար ասում եմ, որ մենք մի բուռ պտի լինենք, միասնական պիտի լինենք, դաժե ընդդիմության հետ… մենք բոլորս հարազատ ենք, հայ ենք, որ կռիվ սկսվավ, գնացինք պատերազմի դաշտ, ընտեղ մենք բոլորս հայ ազգի զինվոր ենք լինելու: Կարող ա տարբեր գաղափարների լինենք, ոչ ոք բան չի ասում, բայց երբ որ մարդկային հարաբերություններն ենք վերացնում էդ ամենի մեջ, անձնականի ենք փոխում քաղաքականությունը, դա շատ վատ բան ա»:

Գեներալն այստեղ չի տեսնում իշխող ՀՀԿ-ի մեղքն ու ասում է, որ ուժեղ մարդը միշտ էլ ուզում է հարմարվող լինի, զիջող:

«Ուզում ա, որ բոլորն էլ լավ ապրեն, չկա ըտենց բան: Երբ որ ես՝ հիմա լավ ապրող մարդ եմ, եթե իմ հարևանները վատ ապրեն, իմ լավ ապրելը մի կոպեկ չարժի»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Մալադեց»Մինսկի խմբին.գեներալ Սարոյան”

Մեկնաբանել