Եվրախորհրդարանի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան

May 19, 2017 Չի մեկնաբանվել

 Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր:

«Ես և իմ գործընկերները անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կայանալիք այցին, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Տարածաշրջանը Եվրոպական միության համար  կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարևոր գործընկեր: Ունենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ` մասնավորապես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ինչպես նաև  առևտրի խթանման առումով. Միաժամանակ հետամուտ ենք գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացմանը՝  բարձր պահելով մեր  արժեքները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները », -այցին ընդառաջ նշեց Նախագահ Մքալիսթերը:

Դեյվիդ Մքալիսթերին պատվիրակության կազմում կուղեկցեն Եվրոպական խորհրդարանի հետևյալ յոթ անդամները՝  Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Զելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Անդրեյս Մամիկինսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Լատվիա), Անգել Դժանբազկին (Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ, Բուլղարիա), Իվո Վայգլը, (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միություն կուսակցություն, Սլովենիա) Հելմուտ Շոլցը (Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ, Գերմանիա) և Հերդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա):

Ադրբեջանում՝  մայիսի 22-ին պատվիրակները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանում՝ մայիսի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իսկ մայիսի 24-ին կայցելեն Մցխեթայում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) գրասենյակ: ԵԽ պատվիրակության այցը տարածաշրջան  կամփոփվի մայիսի 25-ին  Հայաստանում, որտեղ նրանք կհանդիպեն Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի հետ, ինչպես նաև կայցելեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի տարածք:

Ներկայում Եվրոպական միությունը վերանայում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափը նոր համաձայնագրերի միջոցով, որոնց շուրջ Հայաստանի հետ բանակցությունները վերջերս ամփոփվել են, իսկ  Ադրբեջանի հետ բոլորովին վերջերս՝ մեկնարկել: Պատգամավորների այցը  կնպաստի նշյալ համաձայնագրերի վերաբերյալ Զեկույցի և Առաջարկությունների մշակմանը, որը կներկայացվի  Եվրախորհրդարանի կողմից  ավելի ուշ այս տարի:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Եվրախորհրդարանի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան”

Մեկնաբանել