Ինչով են երեկ փորձել խոցել մեր ռազմական տեխնիկան (տեսանյութ)

May 16, 2017 Comments Off on Ինչով են երեկ փորձել խոցել մեր ռազմական տեխնիկան (տեսանյութ)

ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռը  իսրայելական բազմաֆուկցիոնալ  հակատանկային հրթիռային համակարգի զենք է։ Այն արժի ավելի քան 200 հազար դոլար։ Հրթիռի առջեւի մասում գտնվում է ինքնաթիրախավորման գլխիկը, որին հաջորդում է էլեկտրոնիկայի եւ լիցքավորման կուտակիչ սարքը։ Հրթիռի կենտրոնում գտնվում  է ինքնակառավարվող հոլակը եւ կուտակիչային մարտկոցը, այնուհետեւ կենտրոնական հատվածին՝  հագեցած ծալովի թեւերով, հաջորդում է հրթիռի հիմնական կուտակիչ մարտական մասը՝ բարձրացման (քաշման) ավտոմատիկայով եւ պայթուցիչով։ Շարժաբերներով ծալվող ղեկը, մեկնարկային շարժիչը եւ օպտիկամանրաթելային կոճը տեղադրված են հրթիռի պոչային հատվածամասում։

Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է գործում հրթիռը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

araratnews.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: