Սիվիլնեթ. Ես վերադառնում եմ Ազգային ժողով․ Արփինե Հովհաննիսյան

May 05, 2017 Comments Off on Սիվիլնեթ. Ես վերադառնում եմ Ազգային ժողով․ Արփինե Հովհաննիսյան

ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա ներկայացրել է, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինչպես է ձևավորվելու կառավարությունը և նշանակվելու վարչապետը։

Տիկին Հովհաննիսյան, նորընտիր խորհրդարանի գումարումից հետո  կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարգավորումների համակարգը՝ նոր կառավարությունն ինչպե՞ս է կազմվելու և ինչպե՞ս է նշանակվելու վարչապետը` 2005-ի՞, նոր Սահմանադրությա՞ն, թե՞ անցումային դրույթներով։

Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրության 6-րդ գլուխը, որով ի թիվս այլ հարցերի սահմանվում է Կառավարության կազմավորման կարգը, ուժի մեջ է մտնելու Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի  ստանձնման օրը, այսինքն` 2018 թվականին, ինչը նշանակում է, որ նոր ձևավորվող Կառավարությունը  կազմավորվելու 2005 թվականի սահամադրական կարգավորումների համաձայն: Սա  նշանակում է,  կառավարության ձևավորման ընթացակարգը հետևյալն է. նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը` մայիսի 18-ին, Կառավարությունը հրաժարական կներկայացնի, որին  տասնօրյա ժամկետում կհաջորդի  վարչապետի նշանակումը, որից հետո էլ քսանօրյա ժամկետում կձևավորվի նոր Կառավարությունը: Իր հերթին Կառավարությունը կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Ի՞նչ լիազորությունների շրջանակ կունենա նոր ձևավորվող կառավարությունը, և համակեցության ի՞նչ կանոներ են գործելու նախագահի ինստիտուտի, կառավարության և նոր լիազորություններով օժտված ԱԺ-ի միջև։ Ե՞րբ խորհրդարանական կայուն մեծամասնությունը կունենա կառավարություն կազմելու լիազորություն և, եթե մինչև 2018 թվականը գործելու է անցումային դրույթներով, ապա ո՞րն են լինելու ԱԺ-ի լիազորությունների շրջանակը։

ՀՀ-ում խորհրդարանական կառավարման ձևին ամբողջովին անցում կկատարվի միայն 2018 թվականին, ինչը նշանակում է, որ մինչ այդ պահը շարունակելու են գործել ՀՀ Կառավարության  և ՀՀ Նախագահի  վերաբերյալ 2005 թվականի  Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները: Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա մայիսի 18-ից ուժի մեջ են մտնում այն դրույթները, որոնք հիմնականում վերաբերում են Ազգային ժողովի կարգավիճակին, ընտրությունների կարգին, պատգամավորների կարգավիճակին, օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առանձնահատկություններին, հանձնաժողովներին և այլն, այսինքն` խորհրդարանական կառավարման ձևին բնորոշ  լիազորությունների ծավալը տեսանելի կլինի 2018 թվականի ապրիլից:

Ավելին՝ այստեղ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: