Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը. ԿԳՆ

May 05, 2017 Comments Off on Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը. ԿԳՆ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ¬ման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական եւ պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների համար սահմանված է հետեւյալ գրաֆիկը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն) – 01.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)- 03.06.2017թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017թ.

«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017թ.

«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)-12.06.2017թ.

«Օտար լեզու» (բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ) -15.06.2017թ.

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.

«Հայոց պատմություն» (բանավոր)-22.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.

«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչեւ քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.

«Հայոց պատմություն» (գրավոր)-21.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)- 23.06.2017թ.

«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչեւ քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: