ՓՄՁ-ների գործունեությունը փլուզման եզրին է. Զ. Փոստանջյան

Apr 24, 2017 Comments Off on ՓՄՁ-ների գործունեությունը փլուզման եզրին է. Զ. Փոստանջյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է ծրագրային դրույթներ.

Խոստացվածի համաձայն` ձեզ եմներկայացնում մեր ծրագրայինդրույթները : Քարոզարշավիընթացքում` ապրիլի 22-ինայցելեցինք ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկա, մսամթերքի շուկա, հարակից խանութներ եւ հագուստի տոնավաճառ: Վիճակը, իհարկե, ցնցող էր: Շուկային բնորոշ եռուզեռ չկար, վաճառվող ապրանքները հիմնականում հայկական չէին: Մենաշնորհների առկայության եւ ապաշնորհ հարկային քաղաքականության հետեւանքով փոքրու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեությունը գտնվում է փլուզման եզրին: Իմքաղաքական գործունեության ընթացքում, մշտապես լինելով մանրածախ առևտրով զբաղվողքաղաքացիների կողքին եւ նրանց իրավունքների պաշտպան, այսուհետ եւս այդ խնդիրըշարունակելու եմ պահել իմ ուշադրության կենտրոնում:

Ցանկանում եմ ընդգծել, որ որպես քաղաքապետ` բացառապես խրախուսելու եմ հայրենականարտադրանքի ստեղծումը եւ վաճառքը, ինչը կնպաստի թուրքական ապրանքների վաճառքիսահմանափակմանը հայկական շուկաներում: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ոչմիայն նպաստել հայկական ապրանքների վաճառքին, այլեւ կդառնա նոր աշխատատեղերիստեղծման միջոց: Հրամայական է, որպեսզի հայկական շուկաները եւ առեւտրի կենտրոններըլցվեն հայկական առեւտրին` դարերից ի վեր փոխանցված կոլորիտով, ինչն այսօր, ըստ էության,վերացած է:

Առեւտրի եւ սպասարկման հիմնական խնդիրները մեր ծրագրային դրույթների անքակտելի մասնեն կազմում:

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի` 1472, եւ կենցաղայինծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:
Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջինբիզնեսի կողմից: Առեւտրի ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջինբիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես` առեւտրի եւծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսությանմիայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այսթիվը կազմում է 70%, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում` 74%-ը:

Առեւտրի եւ սպասարկման ոլորտի հիմնական խնդիրներն են.
առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների
շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացում,
հասարակական զուգարանների բացակայություն,
առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում,
սուպերմարկետների գործունեության կանոնակարգում,
սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվների սահմանում,
սուպերմարկետների` որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջների սահմանում,

  • սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականուքանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակներիմակերեսի եւ այլնի վերաբերյալ):
    գյուղատնտեսական շուկաների եւ առեւտրի տաղավարների սանիտարական պայմանների բացակայություն:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: