Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Apr 12, 2017 Comments Off on Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, դիտարկել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: