Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան

Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ Փաշինյանի ասելով 90 տոկոս զիջումներ չեն լինելու, միայն մի հատված կա, որ քննարկվում է եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով այս պահին գտնվում է Ոսկեպարում, սակայն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Նաեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրոշի հատվածում: Գյուղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լավ, չենք կառուցի ճանապարհը: Եթե չեմ սխալվում, այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ:
Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
Պետրոսյանի խոսքով, կարելի է ասել, որ ոսկեպարցիները միանձնյա մի ամբողջ պետականության անկման գործընթացը կասեցրել են.
«Եթե նրանք ոտի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են:
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ այս հատվածներում մնում ենք կանգնած նույն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատվածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն ճանապարհի հատվածը կմնա մեր վերահսկողության տակ, որ հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, մյուս հատվածն էլ համարժեք կփոխանակենք: Բայց այս համաձայնությունն 90 տոկոսով է:
Այս պահին գյուղացիների պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունը իր ծրագրերն ավարտին է հասցնելու»,-ընդգծեց նա:
Նշենք, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Կիրանցում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

դիտվել է 480 անգամ
Լրահոս
«Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video) «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am