Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։

Armlur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով մեկ անձի մեղադրանք են առաջադրել, իսկ մյուս 6 ձերբակալվածներին ազատ են արձակել։

Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «Դավաճան», «Հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժին են տարվել 7 անձինք, որոնք այնուհետեւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերեւույթ կատարելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Ես իմ ծնողի կանչով գնում եմ իմ եկեղեցու և Բագրատ Սրբազանի հետևից․ Արմինե Գրիգորյան (video) Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video) Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը Նիկոլի թուրքական իշխանությունը հավատարիմ շան նման պահող հերթական կարմիր բերետավորը Ռաֆայել Բաղդասարյանն է Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց. Կիրանցի բնակիչները դժգոհ են Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը ՇՏԱՊ․ Կիրանցում են դիմակավորված մարդիկ․ ի՞նչ հանդիպումներ են ընթանում․ Սեյրան Չիլինգարյան (video) Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am