Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։

- Տավուշում գյուղեր են հանձնվում, մարդիկ փակել են ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե այդ գյուղերը չտանք, պատերազմ կսկսվի։


- Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու։

- Հաջորդ զիջումները, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու։

- Բազմիցս անդրադարձել եմ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետեր կան, այդ կետերն Ադրբեջանը հերթականությամբ կյանքի է կոչում։

- Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասի՞ն է։

- Ոչ միայն, ավելի վատ կետեր էլ կան։ Խոսքը փախստականների վերադարձի մասին է։

- Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, զրուցել նրանց հետ, հետո ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունն է զբաղվում նրանցով, քրգործ են հարուցել։ Դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք։

- Այո, իրենք հանցանք են կատարել։

- Ցուցարարների հետ չպե՞տք է զրուցեին։

- Մոտեցել են, լավ են արել, ցանկացած մարդ իրավունք ունի՝ ինչ ուզի, անի, բայց հետո դրա համար չպիտի զղջա։

- Հանցանքը ոչ թե միանալն է, այլ իրենց արածի համար զղջա՞լը։

- Առաջինը՝ որ մոտեցել են ու հայտարարել, որ միանում են։ Երկրորդ հանցանքը՝ տղայական, այն է, որ զղջացել են։ Հանցանք է, որ իրենք զինվորական համազգեստով են եղել։

- Տավուշում Բագրատ սրբազանի հետ է նաեւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Որպես զինվորական՝ նրան ճանաչո՞ւմ եք, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։

- Ոչինչ չեմ ասի։

- Չե՞ք ճանաչում, թե՞ ճանաչում եք, բայց չեք ուզում ասել։

- Ճանաչում եմ։ Ինքն ի ցույց է դրել մի քանի օր առաջ իր հայտարարություններով։ Ինքը մի քանի օր առաջ վարչապետին անվերապահորեն վստահող անձ էր, դրանից մի քանի տարի առաջ էլ է վստահված անձ եղել, դրանից 2 տարի առաջ էլ, բանակից զորացրված, պաշտոն է ստացել։ Երբ իրեն են կպնում, էդ ժամանա՞կ են հայրենասեր դառնում։

- Իսկ Բագրատ սրբազանի մասին ի՞նչ կարող եք ասել։

- Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ։

- Փաստորեն, սրբազանին միանշանակ դրական եք վերաբերվում։

- Ես չեմ վերաբերվում, ինքն այդպիսին կա, ինքը երբեք չի թաքցրել իր մտքերը, ինքը երբեք չի համակերպվել անարդարությանը` ոչ թե այսօր, այլ․․․ ես շատ վաղուց եմ իրեն ճանաչում։

- ՔՊ-ն մի քանի շաբաթ է Բագրատ սրբազանին փորձում է վարկաբեկել, անգամ գրում են, թե Ռուսաստանի գործակալ է։

- Ծիծաղելի բաներ եք ասում (ծիծաղում է)․․․, այս երկրում բոլորն ագենտ են, բացի իրենցից, բայց եթե ուզում եք իմանալ` ամենամեծ ագենտն իրենք են, ժամանակը կգա, եւ դա կապացուցվի։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում Վայ, հողեմ տըրանց գլուխը․ Լենա տատիկի ու Բագրատ Սրբազանի հանդիպումը Կիրանցում (video) Ադրբեջանից վախենալու փոխարեն, կլինի՞ մի անգամ էլ սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ին (video) Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Մի քանիսիդ չհաշված, Սրբազան շարժումը նաև ձեզ է փրկելու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին (video) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները Գիտեմ՝ այդ գեներալը իր ստորագրությունը դրել է անպատիվ այդ որոշման տակ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից Սրանք բոլորը ու իրականում շատերը Կիրանցում անելիք չունեն․․․ Սևակ Հակոբյան Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան Կիրանցիում կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am