2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնացից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ է ընտրել: Գեղարքունիքի մարզի Սոթքում 1237-ից 533-ը ընտրել են ՔՊ-ին: Սյունիքի Իշխանասարում՝ 134 մասնակիցներից 106-ը ընտրել է ՔՊ-ին, Ներքին Հանդում՝ 56-ից 24-ն են ընտրել ՔՊ-ին, Շուռնուխում՝ 69-ից 33-ը, Տեղ խոշորացված համայնքում՝ 2385-ից 1448-ը ընտրել են ՔՊ և այսպես շարունակ:

2020թ. դավադիր պարտությունից, այնուհետ ՀՀ տարածքների օկուպացիան թույլ տալուց և ՀՀ անվտանգային համակարգը խարխլելուց հետո՝ պարտված և կապիտուլյացիա ստորագրած Նիկոլը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, վերընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ մեր ժողովրդի զգալի մասին կարելի է հեշտությամբ խաբել ու մանիպուլյացնել:

Սա նշանակում է, որ ոչ դավաճան կապիտուլյանտ ՔՊ-ն է մեղավոր, ո՛չ հայրենատեր ու պետականաստեղծ նախկինները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսնները, ոչ էլ եվրոպացիները: Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք , որ մեր ճիշտն ու սխալը, լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում ճանաչել ու գնահատել:

Նախ դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի: Սակայն նույնիսկ այդ պարագայում, 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից: Բայց այդ շանսն օգտագործելու և օրինական եղանակով իշխանությունը փոխելու փոխարեն, խաբված ու կուրացած ժողովուրդը նորից ընտրեց պարտության, պատերազմի ու կորուստների ճանապարհը:

2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 24 քաղաքական միավոր: Նիկոլից ու ՔՊ-ից բացի՝ ցանկացած այլ ուժ ընտրվելու պարագայում երկիրն այսքան վատ վիճակում չէր հայտնվի: Իսկ ազգային ուժերի ընտրվելու պարագայում՝

Արցախը կմնար այնպես ինչիսին եղել է 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ, ՀՀ օկուպացված տարածքները շատ արագ կազատագրվեին, սահմանազատում-սահմանագծում գործընթացը չէր լինի Հայաստանի տարածքների հաշվին,
բոլոր գերիները վերադարձված կլինեին,
Արցախի Հանրապետության ապագայի հարցում կլիներ որոշակի առաջընթաց,
ՀՀ Զինված Ուժերի կարողությունները, պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգերը բավականաչափ վերականգնված կլինեին,
երկրում կփոխվեր ապատիայի, անտարբերության և անհանդուրժողականության միջավայրը,
արտագաղթն ու պետական պարտքը այսքան մեծ չափերի չէր հասինի
Ադրբեջանը չէր պարտադրի ՀՀ-ին՝ փոխել սահմանադրությունը, իսկ Թուրքիան չէր պարտադրի՝ հրաժարվել Ցեղասպանության հարցից:

Այս ամենը 2021թ. կախված էր Հայաստանի քաղաքացիներից, բայց ցավոք քաղաքացիները շարունակեցին ինքնակործանման ճանապարհը՝ ակամայից օգնելով ներքին և արտաքին թշնամիներին:

Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի:

Խելքի աշեցե՛ք սիրելի քաղաքացիներ, շտկեք գործած սխալները և բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին մի մեղադրեք: Կամ մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ու՞մ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին: Այդ երկու օրերը հայկական պատմության օրացույցում ներկվել են սևով:

Եթե քվեարկել եք
Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար,
Հայաստանը թուրք-ադրբեջականակ տանդեմի ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար,
ներքին ատելություն, կեղծիք, խաբեություն և պառակտումներ սերմանելու համար,
Ազգային Բանակը, Եկեղեցին և հայի տեսակը ջլատելու համար,
ձեր երեխաների ապագան թրքացնելու համար՝

ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:

Եթե ո՛չ, ուրեմն մտածեք սխալներն ուղղելու մասին և որքան շուտ ուղղեք սխալները՝ այնքան մեծ է խաղաղ և անվտանգ ապրելու շանսերը: Լավ՛ մտածեք, որովհետև սեղանին դրված է յուրաքանչյուր երեխայի ապագայի հարցը»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից Սրանք բոլորը ու իրականում շատերը Կիրանցում անելիք չունեն․․․ Սևակ Հակոբյան Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան Կիրանցիում կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am