Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video)
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ գործընթացն առանց որևէ իրավական հիմանվորման սկվեց Շուռնուխից և նույնն այսօր կատարվում է Տավուշում:
Մանրամասները՝ տեսանյութում․