Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև․ «Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի անկայուն և հակասական է դառնում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում աջակցում է Թուրքիան, վերընտրվելու կապակցությամբ եվրոպական ղեկավարության շնորհավորական ուղերձներն ընկալել է որպես հայերի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ։

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաև՝ Բաքվի հայ բանտարկյալները չեն տեսնում Եվրոպայի այդ նույն եռանդը Բաքվին մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում: ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետամուտ են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեսքով այսպես կոչված հաջության պատմություն ստեղծելուն՝ Ուկրաինայում և Իսրայելում փակուղային իրավիճակի ֆոնին։

Հայաստանն այդտեղ հանդես է գալիս որպես թույլ օղակ և ենթարկվում է ուժեղ ճնշման՝ ավելի ու ավելի շատ զիջումների գնալով վերը նշված ձգտումը կյանքի կոչելու համար: Փոխարենը հայ ժողովրդին առաջարկվում են վաղանցիկ եվրոպական հեռանկար և ավելի լավ կյանքի նոր խոստումներ։ Նման հեռանկարի օգտակարության վերաբերյալ կասկածները պայմանավորված չեն դրա պիտանի լինելու կամ անհրաժեշտության աստիճանով. այն պարզապես անիրատեսական է: Ի լրումն բազմաթիվ այլ տեսակետների, այս սցենարն ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունների ուժեղացման և դեպի Արևմուտք Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի նպատակահարմարության, ու, ցավոք, ոչ ազատությունների, իրավունքների կամ ժողովրդավարական կառավարման արժեքների ու սկզբունքների համատեքստում։ Եվ ամենաանհեթեթն այն է, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները պնդում են, որ միջազգային հանրությունը և արևմտյան տերությունները Հայաստանին չեն աջակցի իր ազգային անվտանգությունը և պաշտպանական կարողություններն ապահովելու հարցում։ ԵՄ-ն և ԱՄՆ ը ցույց են տվել, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ Հարավային Կովկասում խաղի նոր կանոններ հաստատելու նրանց ձգտումներին։ Կցանկանայի, որ շատ պարզ մի ճշմարտություն ճիշտ գնահատականի արժանանար թե՛ Արևելքում, և թե՛ Արևմուտքում. նախ և առաջ ռազմավարական ներկայությունը Հայաստանում անպայման ենթադրում է դառնալ նրա անվտանգության երաշխավորը։ Եվ երկրորդ՝ Հայաստանից դուրս գալը հանգեցնում է Հարավային Կովկասից դուրս գալուն։ Ուկրաինայի փորձն ակնհայտորեն ցույց է տվել, որ կոնսենսուս պահանջող որոշումները կա՛մ շատ ուշ են ընդունվում, կա՛մ՝ շատ դժվարություններով` գտնվելով ձախողման վտանգի եզրին:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է իր գազային և նավթային «ասեղից» կախվածության մեջ դնել եվրոպական նոր երկրներ՝ դրանով իսկ ստեղծելով գործընկերների ավելի լայն դաշինք։ Նման ադրբեջանամետ և իրականում՝ հակաեվրոպական գործընկերությունը կխոչընդոտի ապագայում ցանկացած հայանպաստ քաղաքականություն որդեգրելը կամ իրականացնելը։

Արևմուտքի ակտիվ ներթափանցումը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի անմիջական եվրոպական հեռանկարների հետաձգված խնդրի հետ մեկտեղ, ինչպես նաև՝ առանց հաշվի առնելու պատմականորեն հաստատված ռուսական և իրանական շահերը Հարավային Կովկասում, կարող են հանգեցնել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի կողմից հզոր հակահայկական կոալիցիայի ձևավորմանը։ Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջորդած քննարկումները հաստատեցին, որ Հայաստանը չի կարող անտեսել հզոր քաղաքակրթական ներկայությունը տարածաշրջանում և առաջնորդվել միայն նոր շահերով։ Հակառակ դեպքում Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացումն ու նոր տարածաշրջանային էսկալացիան անխուսափելի են»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video) «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am