Ռուսական զորքերը դուրս կգան Խերսոն քաղաքից
Ռուսական զորքերը առաջիկայում կնահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպրի ձախ ափին։ Նման հրաման է տվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Kommersant-ը։
Այս կերպ փորձ է արվում պահպանել զինվորականների կյանքն ու զորքի մարտունակությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել լրացուցիչ ուժերով այլ ուղղություններով ակտիվ գործողություններ իրականացնել:
Ռուսական զորքերը Խերսոնի համար մարտերը սկսել էին փետրվարի 24-ին, իսկ մարտի 3-ից քաղաքը ռուսական բանակի վերահսկողության տակ էր։