Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։


Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշվում է, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է այս կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում Ճոճկան գյուղը ելք-մուտք չունի. գյուղապետ ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից Երթը շուտով կհասնի Կառավարական ամառանոց Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան Նորից հավատ կա, նորից հույս կա. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է սրբազանը անցնում մարդկանց բազմության միջով ու հասնում Կառավարական ամառանոց Մարդկանց հոսքը չի դադարում, սա աննախադեպ է. Նաիրա Զոհրաբյան Իրանից ողջունում են շարժումը․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է Տասնյակ հազարավոր մարդիկ` երթի շարքերում Գնում ենք Նիկոլի տուն․ Բագրատ Սրբազանը առաջնորդում է երթը ՇՏԱՊ․ Ես այս հրապարակից գնալու եմ Նիկոլի կեցավայր՝ ակնկալելով հանդիպում․ Բագրատ Սրբազան Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել Պարզվեց ես «Դռել աղջկան» անձամբ գիտեմ․ Գալուստ Նանյան Հրապարակի արձագանքը, երբ հրապարակվեց վարչապետի թեկնածուի անունը ՇՏԱՊ․ Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am