Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետաքրքրությունն ընկել է անգամ իշխանական լսարանում։
2018 թվականին ժողովրդական տրամադրությունները մանիպուլացնելու միջոցով իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը (2018թ. մայիսին նա իշխանությունը զավթել էր՝ պարտադրելու խորհրդարանական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին, իրեն ընտրել վարչապետ -հեղ.) այսօր այլեւս չի վայելում նույն ժողովրդական զանգվածների վստահությունը, որի լավագույն ցուցիչը սոցցանցերում նրա խոսքի նկատմամբ հետաքրքրության անկումն է։
Այսպես՝ եթե նախկինում Փաշինյանի ելույթների, հարցազրույցների դիտումները հարյուր-հազարների էր հասնում, ապա մայիսի 1-ին տված հարցազրույցը, որը վերաբերել է հանրությանը ամենաշատը հետաքրքրող թեմային՝ սահմանազատմանը, դիտել է միայն 65 հազար մարդ։ Նկատենք, խոսքը գնում է Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքի մասին։ Համեմատության համար նշենք, որ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանին տված նախորդ հարցազրույցի դիտումները եղել են 125.000։
Սա եւս վկայում է Փաշինյանի վարկանիշի անկման մասին։
Աղբյուր` Փաստինֆո