Ռուսաստանի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնը
Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են ազատագրված Խերսոնի վրա։
Տեղական Telegram-ալիքների հաղորդմամբ՝ քաղաքում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Դեպքի վայրից մի քանի տեսանյութ է հայտնվել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նշենք, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 9-ին, հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զորքերի խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով, հրամայել էր Խերսոնի մարզում ռուսական զորքերը Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է մարզկենտրոնը, տեղափոխել ձախ ափ։