Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:

Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա: Այս սկզբունքի հիման վրա է ժամանակին անցկացվել Քերզոնի գիծը՝ լեհական և ոչ լեհական բնակչության միջև, կամ Ռեդքլիֆի գիծը՝

Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Առաջինի դեպքում հաշվի է առնվել էթնիկ կազմը, երկրորդի՝ կոնֆեսիոնալը:

Ըստ գերմանացի աշխարհաքաղաքագետ Կառլ Հաուսհոֆերի՝ եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա դրա արդյունքում անցկացված սահմանները կրում են արհեստական բնույթ ու էսկալացիոն ներուժ են պարունակում:

Հաուսհոֆերն առաջարկում էր դիտարկել միջպետական սահմանը ոչ միայն կենսաաշխարհագրական ու քաղաքական, այլ նաև հոգեբանական համատեքստում՝ այն, ինչը անտեսում է այսօր պաշտոնական Երևանը:

Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան: Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:

Ժամանակակից աշխարհում, որում աշխարհաքաղաքականության հարացույցը փաստացի գերակա դիրք է զբաղեցնում իրավունքի հարացույցի նկատմամբ, այս մոտեցումը պետք է առանցք հանդիսանա յուրաքանչյուր ազգային պետության համար»:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի․ Սեյրան Օհանյան Չե՛ք մարսելու․ Իշխան Սաղաթելյանի հրատապ ասուլիսը․ ծեծել, ջարդելով բերման են ենթարկել ՀՅԴ-ականների (video) Այսօր ակտիվ կարմիր բերետավորի կինը բռնաբարվել էր, ապա ամուսնու հետ բռնաբարողից փող վերցրել․ փաստաբան Աշխարհաքաղաքական կենտրոնները անխուսափելիորեն ինչ֊որ պահի սկսելու են սեփական ռազմավարության հարավկովկասյան վեկտորը խմբագրել. Դավթյան Նիկո՛լ, դե տղա ես՝ հրապարակի էդ թղթերը․ Հրանտ Բագրատյան (video) Ալավերդի համայնքում կան մեկուսացված բնակավայրեր Աթոռիկ ռեստորանի պահակը, որ անհետ կորած էր համարվում, գտնվել է ողջ և առողջ. Պապյան Կյանքիս գնով վերադարձել եմ Հայաստան՝ մասնակցելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սրանց ճանապարհելուն․ Նարե Սոսե (video) Ջերմաստիճանը բարձրանալու է. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ի պատասխան ծեծող «նիկոլածին ոստիկանների»՝ լոլիկ պատշգամբից (video) Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ՝ սարք տեղադրողի նկատմամբ հոգեկան ներգործության համար Ծպտյալ ոստիկանները թաքնվել են երեխաների համար նախատեսված ավտոբուսում Հեղեղի հետևանքով Սարիբեկ Բալյանը զոհվեց իր 39-ամյակի օրը. Panorama.am Ոստիկանության բաժանմունքում բացատրություն եմ տվել. Հովհաննես Հարությունյան Այսօրվա ակցիայի մեկ մասնակից ձերբակալվել է Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ 18 կամուրջ ունենք ամբողջությամբ կամ մասնակի փլուզված. Արեն Մկրտչյան Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է Հերիքա ամբախ-զամբախ խոսա, ինքը խաշլամա չի՞ ուտում. Ոստիկանապետի արձագանքը՝ Բագրատ Սրբազանին Քաղաքապետարանի աշխատակիցը միացել է համաժողովրդական շարժմանը Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. ՔԿ Արնաշաղախ բերման են ենթարկել. Գեղամ Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ վիճակի են ոստիկանները հասցրել քաղաքացուն Բագրատ Սրբազանի անունով կեղծ էջեր են ստեղծվել, որոնք սկսել են նաև դրամահավաք անել Բերման ենթարկվածի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ նա արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո Կոմիտասի պանթեոնի դիմաց փոսը պատուհաս է դարձել վարորդների համար. վնասվել է 10-ից ավելի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am