Ինձ` տգետիս, մտքի թռիչքից զուրկիս, կբացատրե՞ք` ի՞նչ են նշանակում սրանք․ Դավիթ Ամալյան

Չէի ուզենա խոսքս սկսել «ժողովուրդ ջան»-ով կամ «սիրելի հայրենակիցներ»-ով ու ինչ-որ նմանատիպ կոչականներով, որոնք խոսակցականում ինձ խորթ են։

Հռետորական խոսքում չկամ և երբ սկսում եմ բարձր խոսել կամ, էս դեպքում, գրել, միտքս փախչում է…

Ինչո՞ւ խոսքս սկսեցի հռետորիզմի մեկնաբանությունից, երևի նրանից, որ ասելիքս մի փոքր կարող է նաև հռետորական համարվել, թեպետ, ես կենացների ժամանակ ավելի շատ եմ մտքերս խառնում զգացմունքների մեջ, որոնք դառնում են ասելիք, քան հաղորդումների կամ որևէ ուրիշ խոսքի ժամանակ…

Էնպես որ, սա էլ փորձեք ընկալել որպես կենաց…

Ես քաղաղաքականապես այնքան հասու չեմ, որ տիրապետեմ մեր և աշխարհի բոլոր կուսակցությունների կամ կազմակերպությունների անուններին, քաղաքական կամ ռազմաքաղաքական պայքարի կարգախոսներին, աֆորիզմներին, և էդ իմաստով խոսք պարունակող բացականչություններին, բայց որքանով տիրապետում եմ, կուզեմ մի քանի օրինակ բերել, ու փորձենք մեկնաբանել…

Սկսենք հներից…

Հայաստանի կոմունիստական կուսակցություն ( ՀԿԿ )…

Այսինքն` ընդունելի, թե ոչ, բայց իր մեջ հաստատ որևէ գաղափար և ասելիք կրող խոսք է։

Հայ յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), նորից մեկնաբանության կարիք չի զգում, և, որպեսզի բոլորին հատ-հատ չանվանեմ, մի քանի անուններ էլ ասեմ ու անցնեմ ասելիքիս.

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն (ՀՌԱԿ) (էս մեկը մեր հիմնարկի անունին նման ա),

Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ),

Հայ ազգային բանակ (Հաբ),

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ),

Ազգային ինքնորոշման միավորում (ԱԻՄ), Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ), էսպես թվարկելով գրառումս կարող է դառնալ սերիալի սցենար, ի դեպ, ավելի լավը քան կան…

Համաձա՞յն եք, չէ՞, թվարկածս և սրանց կողքին նաև մոռացված անունների մեջ կան գաղափար կրող ասելիքներ, ընդունելի և չընդունելիի մասին չէ խոսքս…

Հիմա կարգախոսներ…

Պրոլատարնե’ր բոլոր երկրների միացե’ք,

Մահ կամ ազատություն,

Առաջ Հայաստան,

Ղարաբաղը մերն է,

Միացում,

Պայքար, պայքար մինչև վերջ,

Անկախություն…

և այլն…

այստեղ էլ գիտենք, որ շատ մեկնաբանությունների կարիք չունենք, էլի մտքերի, գաղափարների և ասելիքների ամբողջություն…

Հիմա անցնեմ կենացիս.

Ներեցեք շատախոսելուս համար, բայց կավարտեմ վերջին մտքով, որն ավելի շատ կնմանվի հանելուկի, ինչի պատասխանի կարիքը կունենամ…

Ինձ` տգետիս, մտքի թռիչքից զուրկիս, կբացատրե՞ք` ի՞նչ են նշանակում սրանք…

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ),

Իմ քայլը (ԻՔ),

Քայլ արա (ՔԱ)

Կրիր, որ կրենք, (էս մեկը փայլունա, սրա մտածողին ա էն վախտ Ռոդենը քանդակել)…

Այսինքն` ինչ դուրս եկավ, առանց որևէ մտքի և ասելիքի, էլ չեմ ասում գաղափարի բացականչություններ, որոնք, իրենց ոչինչ լինելով, կարողացան հավաքել հոծ բազմություն և հեղափոխություն արեցի՞ն, բացթողումը ո՞րն էր, որ, ասած մեր սիրելի Բագրատ Սրբազանի, ասելիքը պարտվեց չասելիքին, չասելիք մյուս մեկնաբանությունով նշանակում ա՝ անասուն, բայց չեմ ուզում վիրավորել կենդանիներին…

Կուզեմ էս վատ հանելուկի պատասխանը ստանալ, մեկնաբանեք խնդրեմ, սիրով կհետևեմ…

Իսկ կենացս սա էր…

Ի՞ՆՉ ԵՄ ՈւԶՈւՄ ԱՍԵԼ, ԵՐԱԶ ԿԱ ԿԱՏԱՐՎՈւՄ Ա, ԵՐԱԶ ԿԱ ՉԻ ԿԱՏԱՐՎՈւՄ…

Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2740 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am