Դավիթ Շահնազարյանը կոչ է անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Արցախի վրա կախված վտանգը Հայաստանի իշխանություններն են

News.am. Այս տարի եղան քաղաքական ցնցումներ եւ հասարակական տեղապտույտներ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց հեղափոխություն․ Ամանորի ուղերձում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները․ «Հասարակությունում կար մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, որը կուտակվել էր տարիների ընթացքում, այդ դժգոհությունը վերածեցին համատարած ատելության, եւ արդյունքում՝ սիրո փոխարեն ատելություն, համերաշխության փոխարեն մասնատված հասարակություն։ Անցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններն ուղեկցվում էին վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ, իրավապահ մարմինների կողմից քաղաքական հետապնդումներով, ընտրություններն անցան կեղծիքներով, արդյունքում ունեցանք խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, այլ վերածվել է գործող իշխանության, ավելի ճիշտ՝ մեկ անձի քվեարկության վարչության ընդամենը։ Բազմաթիվ խոստումները, որոնք տրվել էին հասարակությանը, ոչ մի կերպ չեն կատարվել, եւ մենք այսօր ունենք թուլացած պետականություն, մասնատված հասարակություն, օրենքի փոխարեն մեկ անձի կամք, եւ արդարադատության փոխարեն մեկ անձի կարծիք, ունենք քաղաքական մեկուսացում, ըստ էության՝ ոչ միայն մեր բոլոր հարեւանների կողմից, այլեւ մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»։ Սակայն, ըստ Շահնազարյանի, գլխավոր վտանգը սպառնում է Արցախին․ «Ամենամեծ վտանգը, որ այսօր կա, Արցախի Հանրապետության վրա կախված վտանգն է, եւ այդ վտանգը գալիս է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այդ վտանգը Հայաստանի գործող իշխանություններն են։ Բանակցային գործընթացում մենք ունենք արդեն անշրջելի կորուստներ, իշխանության գործունեության արդյունքում՝ մայիսից մինչեւ այսօր, միայն Նախիջեւան-Հայաստան սահմանագծում հակառակորդը վերահսկողություն է սահմանել մի քանի հազար հեկտարի վրա, Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդը մեծ արագությամբ նորանոր ռազմական շինություններ է պատրաստում, որոնք ունեն հարձակողական բնույթ»։ Դավիթ Շահնազարյանը կոչ արեց 2019-ը դարձնել Արցախի պաշտպանության եւ միջազգային ճանաչման տարի․ «Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ես դիմում եմ ԱՀ քաղաքացիներին եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մեզ անհրաժեշտ է լինելու մեր միասնականությունը, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 1988 թվականին, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Շնորհավորելով բոլորիդ Նոր տարին՝ ես կոչ եմ անում, որ 2019-ը, որը շատ բարդ տարի է լինելու մեր բոլորի համար, դարձնել Արցախի պաշպանության տարի։ Ես դիմում եմ առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հատկապես Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կազմակերպություններին, կոչ եմ անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի, բոլոր ուժերը եւ ջանքերը ներդնել այդ ուղղությամբ եւ աշխատել ձեր երկրներում հնարավորինս արդյունավետ։ Արցախը ունի մեր բոլորի պաշտպանության կարիքը։ Ես շնորհավորում եմ առաջին հերթին մեր սպաներին եւ զինվորներին, որոնք առաջին գծում են, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ մենք իրար հետ կկարողանանք չեզոքացնել բոլոր այդ վտանգները»։

Ուղերձը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբեր 31-ին

 

դիտվել է 1679 անգամ
Լրահոս
Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am