Հանուն ժեխի հաղթարշավը շարունակվում է

Մայիսի 10-ին արհեստական կերպով լուծարվեց անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ոչ պրոֆեսիոնալ խորհրդարանը: Մարդիկ, ովքեր երեք տարի շարունակ մեր հարկերն անխնա մսխեցին իրենց հաճույքների և չբավարարված ամբիցիաների վրա, իսկ պետությանը զրո օգուտ, բազում վնասներ հասցրեցին, այլեւս խորհրդարանի պատգամավորներ չեն: Սա մեր պատմության ամենաամոթալի Ազգային ժողովն էր, որը լի էր դեգեներատներով, դավաճաններով, տարբեր երկրների գործակալներով, մանկուրտով: Հույս ունենանք, որ Հայաստանն այլեւս երբեք նման խորհրդարան չի ունենալու, բայց արձանագրենք, որ մինչ խորհրդարանի արձակումը Նիկոլ Փաշինյանն ու իր ութ տասնյակ դավաճանները խորհրդարանի բարձր ամբիոնն օգտագործեցին ժեխին ուղղված քարոզարշավի համար: Խոսեցին իշխանության իբր ձեռքբերումների, թուլությունների եւ հաջողություների մասին, մասնավորապես , Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այն եզակի իշխանությունն են, ում չեն կարող մեղադրել բիզնեսը ճնշելու, <<փայ մտնելու>> մեջ, որ այս խորհրդարանն ու առհասարակ իրենց թիմն այնքան սկզբունքային են, որ պատերազմից հետո, երբ բորսայում գները թռած աճում էին, ընդդիմադիրները պատրաստ էին 20 պատգամավորի համար միլիոններ վճարել, որ իրեն գահընկեց անեն, իր թիմակիցները չվաճառվեցին, այ հենց դրա համար էլ իրենց չեն ներում:

Փաշինյանը չխոսեց սակայն հակառակ տեղեկությունների մասին, որ հենց ինքն է բոլորին 50 մլիոն տվել, որ մնան իր կողքին, չանցնեն ընդդիմության, ժողովրդի կողքը, բացի դրանից սպառնացել, որ քրեակա հետապնդման կենթարկվեն: Այ, այդքան սկզբունքային են ինքն ու իր թիմը: Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե զուր են իրենց մեղադրում մեղմ գործունեության համար, քանզի իր խոսքով՝ հետպատերազմական Հայաստանում «թավիշը» փրկել է քաղաքացիական պատերազմից: «Մեզ շատ են մեղադրում թավիշի համար, բայց 2020-21 թվականներին, հետպատերազմյան շրջանում էդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից։ Սա իրողություն է։ Էդ որ մեզ մեղադրում են, ասում են՝ կառավարման ձախողում, կներեք, դուք ուզում եք փաստել, որ 2021-ի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր էսպե՞ս։ Դուք մի հատ տեսեք՝ էսօր ինչ մթնոլորտ է հանրապետությունում, ինչ իրավիճակ է։ Այո, մենք թուք ու մուր էլ ենք կերել, հայհոյանք էլ, ամեն ինչ։ Բայց այսօր մենք ունենք էն, ինչ ունենք։ Եվ դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարման շատ էական օրինակ է։ Այդ աղետից հետո ՀՀ-ում մի հատ կրակոց չի հնչել։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ սա ինչի մասին է խոսում։ Եվ սա կարո՞ղ էր տեղի ունենալ բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած իշխանության պայմաններում»,- ասաց Փաշինյանը` մոռանալով, որ ամիսներ շարունակ նա քրեական հետապնդման է ենթարկում իր օծանելիքը եւ անձնական իրերը գողացողին, մոռանալով, որ պատերազմից հետո իրավապահները զբաղված են բացառապես իր իշխանությունը պահելով, ընդդիմությանը ճզմելով, որ ընդամենը շաբաթներ առաջ ստորացնելով բերման ենթարկեցին սյունաց համայնքապետերին, սյունաց ողջուն տվողներին, այո, ստորացնելով, եւ Նիկոլի աներձագն էլ հպարտորեն հեգնում էր, թե հեց դրան են արժանի:

Հայաստանն ու Արցախը հետևողականորեն ոչնչացնող ծաղրածուն որոշել էր ԱԺ-ում խոսել իր կառավարության ձեռքբերումների մասին եւ բառ անգամ չասել Արցախի, մեր հազարավոր զոհերի, այն ամենի մասին, ինչ կատարվեց իր ու իր ազգակործան պատուհաս թիմի մեղքով, ասես ոչ Արցախ է եղել, ոչ Արցախի հարց, կարծես մարդկանց կարող է սփոփել իր իբր ձեռքբերումներով, նույնիսկ <<սենսացիոն>>: Այս մարդն այնքան ցինիկ անադեկվատ է, որ կարծում է հինգ հազարից ավել սերմնացուի ոչնչացումից հետո Հայաստանում գիտակից մարդիկ կարող են ոգեւորվել Սեւանա լճի ավազանի բարձրացմամբ եւ դա ներկայացնում է որպես սենսացիոն տեղեկատվություն: Նա հայտարարեց, թե իրենք արձանագրել են վերջին վաթսուն տարվա համար լճի պատմական ռեկորդային մակարդակ...
Սակայն անմիջապես համացանցում հակափաստարկներ բերվեցին, որ Փաշինյանի կառավարման եռամյա ժամկետում (2018-2021թթ. մայիս) Սևանա լճի մակարդակը բարձրացվել է 15 սմ-ից էլ պակաս, իսկ նախկինում, օրինակ միայն մեկ տարում` 2010թ-ին, 47սմ-ով, մինչ այդ էլ` մեկ այլ երեք տարում, 2003-2005թթ-ին` մեկ մետր երեսուն սմ-ով:
Ինչպես նախորդ, այս անգամ էլ չպատասխանեց կարեւոր հարցերին, որոնք իր թիմակիցները չէի տալիս, այլ անկախ պատգամավորները: Օրինակ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են սահման պահող պայմանագրայինն երը մի քանի անգամ պակաս աշխատավարձ ստանում, քան ոստիկանները: Փաշինյանն ասաց, որ գրավոր կպատասխանեն, բնական է, քանի որ չէր կարող ասել, որ ոստիկանները իմ անվտանգությունն ու իշխանությունն են պահում, իսկ սահմանը մեզ չի հուզում:

Նիկոլ Փաշինյանը խոսել էր դատական համակարգի ինքնամաքրման մասին: Թովմասյանն արձագանքեց՝ լավ է, որ վնգստացող դատավորները փոխարինվել են անկախ դատարաններով, այդ դեպքում ինչու նախկինում <<փայ մտածներին>> չեք պատժում քանիսն են կրել պատասխանատվություն, պատժվել: Թագուհի Թովմասյանն ասաց, որ Փաշինյանը խոսում է «քրիստոնյա կառավարության» մասին, բայց հենց այս իշխանության օրոք Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանվեց ու եկեղեցու մոտ ցույցեր իրականացվեցին:
Նիկոլ Փաշինյանը կրկին ապավինեց իր սիրելի զբաղմունքին, մանիպուլացիա եւ կրուտիտ արեց, թե ուզում եք զանգենք դատավորներին ասենք, թե ում դատեն, ում ոչ: Ավելի ուշ շեֆին օգնության հասավ Սիսակ Գաբիրելիանը՝ ցույց տալով, որ Սերժ Սարգսյանն էր ընտրովի արդարադատություն իրականացնում.«Ես կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից՝ Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել ՀՀ-ում: Բոլորովին վերջերս հարցազրույց է տվել, հարց է հնչում՝ ինչո՞ւ չկալանավորեցիք, որ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք, որ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ մինչեւ հիմա ինչո՞ւ իրավապահ մարմինները այս հայտարարության հետքով չեն գնում: Որովհետեւ ո՞վ ես դու, որ կարող ես որոշել՝ ինչ-որ հանցագործություն կատարող անձի կալանավորե՞ն, թե՞ չկալանավորեն: Ո՞վ ես դու, որ որոշես: Զարմանում եմ, ինչո՞ւ այդ հայտարարության հետքով չեն գնում, որ պարզեն՝ այդ ո՞ւմ է հրահանգ տվել, որ չկալանավորեք: Ի դեպ, կալանավորումը դատարանով է լինում: Ինքն ասում է՝ դե որոշեցինք չկալանավորել: Այսինքն, որոշողն էլ է ինքը»:

Այսպես 5-6 ժամ Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը խորհրդարանի թիվ մեկ ամբիոնից պատմում էին, թե որքան լավ իշխանություն են իրենք եւ ինչպես են ծաղկեցրել ու խոստանում ծաղկեցնել Հայաստանը: Այդ իրավիճակի լավագույն նկարագրությունը տվեց Իմ Քայլից հեռացած Գոռ Գեւորգյանը՝ համեմատելով հույն փիլիսոփաներից մեկի մասին պատմությոան հետ.<<Հույն փիլիսոփա Դիոգենեսին վերագրում են մի սովորույթ, նա օրը ցերեկով լապտերով ման էր գալիս։ Ասում են՝ այ մարդ, ի՞նչ ես անում օրը ցերեկով լապտերով, ինքն էլ պատասխանում էր՝ մարդ եմ փնտրում։ Հիմա ես այս սովորույթը մի փոքր այլ կերպ եմ ուզում մեկնաբանել: Ես վերջին շրջանում առանց լապտերի փորձում եմ գտնել երջանիկ անհատի, հոգատար հանրությանը եւ հզոր պետություն։ Ունե՞նք, թե՞՝ չունենք՝ թողնում եմ ձեզ»:

Անի Սահակյան

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am