Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան

Այս ողջ գործընթացն ապօրինի գործընթաց է, այս գործընթացի հիմնական մասը բարոյական մասն է, որը սկսվել է ստով և հասել է այստեղ ստով, իսկ մենք այդ գործընթացը կասեցնելու ենք, ճշմարտությամբ ենք կասեցնելու։


Այս մասին Կիրանցից հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա շնորհակալություն հայտնեց Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և ընդհանրապես բոլոր տավուշցիների անունից բոլոր նրանց, ովքեր այս գաղափարի և արժեքի կրողներն են և որոնց համար անհանդուրժելի է ստեղծված իրավիճկը։

«Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։

Նա շեշտեց, որ իրենց փորձել են պիտակավորել, բայց ժողովուրդը հասկացել է ճշմարտությունը։

«Մեզ բնորոշեցին որպես գործակալներ, ասացին, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանկանում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառ եղածն էլ եք դուք։ Ի վերջո հասկացեք, որ դուք եք իշխանություն։

Մենք չենք կարող ձեզ անըդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք՝ բնույթով չեք, ապրումներով չեք, ձեր վերաբերմունքով չեք, որևէ ձևով չեք և դուք պետք է հասկանաք դա։ Եթե չեք հասկացել, որ դուք իշխանություն եք, ուրեմն հասկացեք, որ դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը ազատությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարեց նա։

Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան և կներկայացնեն իրենց առաջիկա ողջ գաղափարաբանությունը, մտածումները և ուղղությունները։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

դիտվել է 484 անգամ
Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փnխհրшձգnւթյուն է տեղի ունեցել Միացել ենք մեր սուրբ եկեղեցուն՝ հույսով, որ մեր սահմաններն անառիկ է լինելու. Երթի մասնակից Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այ էս քարերի երկիրը դարձնելու ենք էն դաշտերի նման կանաչ․ Բագրատ սրբազան Նիկո՛լ, ավարտդ եկել է․ Պուտինի մոտ «կռուտիտներդ» էլ չեն անցնելու․ զգուշացրել են․ Զոհրաբյան (video) «Գլուխը սխկե՛ք, հեռախոսը ջարդե՛ք»․ Վայոց Ձորի մարզային վարչության պետը ինձ ծեծելով բերման է ենթարկել․ ահազանգ (video) Փաշինյանի վախի սահմանները հասել են բունկեր․ Դավիթ Սահակյանց (video) Էդ ծառերը տար, տնգացրա քո երեխեքի դիմացը․ Էդգար Ղազարյան (video) Ի՞նչ են կեղծում Կիրանցում․ իրավիճակը վտանգավոր է (video) Ժողովու՛րդ, սա Նիկոլի «պարանոյան է»․ բռնե՛ք սրա ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ էր Նիկոլը, որ դրա հետևից գնացիք․ այո՛, ես այսօր կանգնելու եմ Բագրատ Սրբազանի կողքին․ քաղաքացի (video) Որտեղ, որ կանգնած ենք անցնելու է Ադրբեջանին․ կիրանցեցի (video) Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am