Տեր-Պետրոսյանի առաջարկի անազնիվ տողատակերն ընդդեմ Քոչարյանի

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը նախկին երկու նախագահներին միասին ընտրություների գնալու մասին մեծ աղմուկ է բարձրացրել: Տեր-Պետրոսյանը որոշել է գաղտնազերծել դեռեւս այս տարվա մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մանրամասներ՝ շեշտելով, որ հանդիպումը կայացել էր իր նախաձեռնությամբ եւ իր կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով. <<Նկատի ունենալով՝
• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝
որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»: Ապա տեղեկացրել, որ առաջարկը մերժվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ՝ <<դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց>>: Տեր-Պետրոսյանը այսօր կրկնել է իր առաջարկը, քանի որ համոզված է, որ դա է թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն: Առաջին հայացքից Տեր-Պետրոսյանի առաջարկը եւ փաստարկները պետականամետ, այս փուլում ճգրիտ հաշվարկի վրա է հիմնված, բայց այս ամենը առաջին հայացքց, իսկ ենթաշերտում այս հայտարարությունը ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ պատահական չէ, որ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքում այս համատեքստում նուրբ ճշգրտումներ կան: Նախ, որ նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Ապա, որ <<Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել>>։ Ասել է, թե՝ Ռոբերտ Քոչարյանը իսկզբանե չի համաձայնել նման օրակարգով հանդիպում եւ քննարկում ունենալ: Եւ երրորդ՝
<<Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքում ամենակարեւոր դրվագը թերեւս հետեւյալն է.<< Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել»:

Ռոբերտ Քոչարյանին կարգելով Հայրենիքի փրկության շարժման ստեղծող՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միգուցե Սերժ Սարգսյանի հետ համաձայնությամբ, ըստ էության արձանագրում է, որ պատերազմից հետո սկսված փողոցային շարժման պարտությունն Քոչարյանինն է, առաջին նախագահի հայտարարության մութ տողատակը հենց այս մասին է, չի բացառվում հենց այս մտքի, այս տողերի համար էլ առանց կողմերի, մասնավորապես, Քոչարյանի համաձայնության հանրայնացվեց հիշյալ հայտարարությունը, որը ներկայացվում է իբրեւ հանդիպման քննարկում: Նկատի ունենալով Սերժ Սարգսյան-Քոչարյան մրցակցային հարաբերությունները, միգուցե առաջին եւ երրորդ նախագահների ստվերային պայմանավորվածությամբ է այս ամենը հանրայնացվել: Քանի որ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտի առանցքը այս պահին Ռոբերտ Քոչարյանն է, ինչը կարող է դուր չգալ նաեւ երրորդ նախագահին:
Բայց սա ամենը չէ, տողատակում պետք է հասկանալ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հաղթանակի համար կարծես, թե մեղավոր են փորձում հռրակել Ռոբերտ Քոչարյանին այն փաստարկով, թե Արցախի ու ՀՀ նախագահներից նա միակն էր, որ չհամաձայնեց միավորվել, արդյունքում կհաղթի գործող ռեժիմը: Մեծ հաշվով փորձ է արվում չեզոքացնել Քոչարյանի գործոնը, թուլացնել նրա դիրքերը, սա եթե կուզեք պարզունակ հակաքարոզչություն է նրա դեմ, մնում է հասկանալ, թե ում համար է արվում:

Անի Սահակյան

դիտվել է 1895 անգամ
Լրահոս
Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից Չնաշխարհիկ …-ը «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից Հրապարակվել է Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեսանյութը Ապրիլյանի հերոս Շուլիի հարսանիքին երգել է նաև 44-օրյա պատերազմի հերոս Վարդանի հայրը՝ Դավիթ Ամալյանը /տեսանյութ/ Արտակարգ. Փարաքարի ճանապարհին երիտասարդը մահացել է Տղերքն ընտրեցին ազատազրկումը, Արմեն Խաչատրյանը՝ բարոյազրկումը Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով Քննչական կոմիտեն ընդդեմ ՊՆ-ի․ի՞նչ գործողություն է կատարում Ադրբեջանը Հայաստանի սահմանին Արտախորհրդարանական ուժերը կաջակցեն, որ Նիկոլ Փաշինյանը կատարի Ալիևին տված խոստումները Դավադիր նոր պլան. Բաքուն քարտեր է բացում, Մոսկվան լուռ՝ համաձայն է Էս ֆորմատի մասնակիցները տեսնես չեն մտածում,որ վաղը կիսելու են հողատու կապիտուլյանտի հետ պատասխանատվությունը. Վահան Բաբայան Էրդողանը հաց է բաժանում ջրհեղեղից տուժածներին. տպավորությունն այնպիսին է, որ կենդանաբանական այգում կենդանիներ են կերակրում. Video Ռուսական պրոպագանդայի ադրբեջանամետ «վարձկանները». Նիկո՛լ, խոսիր Իլհամի ջղաձգության պատճառները. Ծանր «բազար»՝ Զանգեզուրի հարցով Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի Ոստիկանները Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն Ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն. ՄԻՊ ԿԸՀ-ն ու ոստիկանությունը «քնեցնում են» ընտրության օրվա հանցագործությունը Ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ և վիրավորներ «Տեսնող լինի մեզ բաժին հասած վարչապետին, արժի ասել՝ գնա Մահմուդի մոտ, մի երկու բան հարցրու սովորի։ Ուստա մարդ է քո սիրած ոլորտում» Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան դաշինքի աջակից Տաթև Արցախը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչզջյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը Հուլիսի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` բանախոսը նոր է վերադարձել Սյունիքից, կներկայացնի այնտեղ տիրող իրավիճակը: Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է«Նյուզպրես» լրատվականի հիմնադիր-խմբագիր Արիանա Հովսեփյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub