Հիմա դու կապիտուլանտ ես, դատավո՞ր, թե՞ քննիչ

Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզպետարանի շենքում անցկացրած խորհրդակցությունը ոչ պակաս խայտառակ էր ու սկանդալային: Նիկոլ Փաշինյանը շարել էր ոստիկաության եւ ԱԱԾ պետերին, քննչականի, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչների եւ տեսախցիկների առջեւ անկաշկանդ հրահանգներ տվել անհնազանդ սյունեցիներով զբաղվելու, այն է՝ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ

Հիշեցնենք, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին կրնկակոխ հետեւում էին տանսյակ սյունեցինե եւ ամենավերջին հայհոյանքներով ու վիրավորանքներով նախշում պետության ղեկավար կոչվող մարդուն:

<<Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում եւ ես ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեր: Չի կարելի թույլ տալ, որ մի խմբակ թողնի տպավորություն, որ, այսինքն անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի հանրապետությունում: Ես կարծում եմ, որ հարցը կտրուկ եւ հատուկ գործողություններով էս հարցը կլուծվի եւ մեղավորները հանրության համար տեսանելի ձեւով կկանչվեն պատասխանատվության>>, հրահանգել է Նիկոլ Փաշինյանը: Նախ, իսկապես, զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանն է խոսում անպատժելիության մթնոլորտից, այո, Հայաստանում պետք է վերացվի անպատժելիության մթնոլորտը, բայց նախ պետք է իրենց դատաստանին արժանանան Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնաժ, առնվազն հիգ հազար տղաների գլուխները կերած ու պատերազմի օրերին անգործություն դրսեւորած կապիտուլանտ իշխանություններն ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ապա նոր խոսեն մյուսների փոքրիկ զանցանքների մասին:

Ինչ վերաբերում է իրավական կառույցներին ցուցաբերած միջամտությանը, ապա այստեղ տեղին է հիշել մեր օրերի դասականներից մեկին ու Նիկոլ Փաշնյանին հարցնել՝ հիմա դու կապիտուլանտ ես/վաղուց արդեն վարչապետ չէ, քանի որ պետությունն անտերության է մատնված/, թե՞ ոստիկան, քննիչ կամ դատավոր, որ որոշում ես, թե անօրինական պահված է դրսեւորվել: Ավելին, իրավաբաններն արձանագրեցին, որ Նիկոլ Փաշինյանի պահվածն ինքնին պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։
Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ չի նախատեսում վարչապետի լիազորություն՝
որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,
հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։
Սահմանադրության և օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, կամ իր օգնական-խորհրդականների միջոցով միջամտում է Հայաստանի արդարադատությանը, իրավապահների գործունեությանը, դա նոր բան չէ, բայց որ դա կաներ բացահայտ՝ տեսախցիկների առջեւ, իսկապես, հավատալու չէր: Այնպես որ բարի գալուստ ռեպրեսիաների ժամանակաշրջան, սպասենք, որ մոտ ապագագայում օրենքով կարգելեն շարքային քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի անուն ը հնչեցնել:

Անի Սահակյան

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am