Աննա Հակոբյանի թիկունքից «կրակոցը»

Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի վերջին ներկայացումները նայելուց հասկանում ես, թե որքան ճիշտ են դասականի այն խոսքերը, որ հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է…

Երեկ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի զինվորական լուսանկարներով, իհարկե, սա մի մեծ նորություն չէ, տիկինը երկու տարվա ընթացքում բազում առիթներ է ունեցել նման համազգեստ հագնելու եւ անհարկի մուտք գործելու զորամասեր, ապաեւ խաղասիրակա կոչեր հնչեցրել, բայց այս անգամ դասալիք վարչապետի տիկինը որոշել էր ռազմական ոլորտում իր նոր նվաճումները՝ կրակելը ցուցադրել: Ավելի ճիշտ լուսանկարներում տիկինը ավտոմատը ձեռքի թավալվել էր գետիններին, կրակել է, թե ոչ, դա պնդել չենք կարող: Մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեցին, թե Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ <<օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ>>։

Վերջին օրը հավաքի մասնակիցները հանձնել են կրակային պատրաստության ստուգարք։ Նրանք պետք է սահմանված կարգով խոցեին հակառակորդի բոլոր թիրախները։ Յուրաքանչյուր թիրախի խոցման համար տրամադրվում էր 15 վայրկյան ժամանակ։ Ստուգարքի արդյունքում դասակը ստացել է ‹‹չորս›› գնահատականը։ Դասակի կազմից հինգ հոգի ստացել է ‹‹գերազանց››, մյուսները՝ ‹‹դրական›› գնահատականներ։ <<Հավաքի մասնակիցները մի քանի օրվա պատրաստության արդյունքում ցույց են տվել զինվորների 3-4 ամսվա կրակային պատրաստության արդյունք>> ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով զորամասի բարձրաստիճան սպաներից մեկին: Թե ինչու է դասալիք վարչապետի տիկնոջ խելքին փչել նման նախաձեռնությամբ հանդես գալ, հատկապես, որ ոչ վաղ անցյալում նա խաղաղասիրության քարոզ էր անում, դժվար է ասել, ինչպես, որ դժվար է այս ընթանիքի քայլերում տրամաբանություն գտնելը: Հավանաբար կարելի է հասկանալ, որ մարդկանց մոտ նոր հոբբիներ են առաջ եկել եւ որոշել են հագուրդ տալ իրենց նախասիրություններին՝ թքած ունենալով պետության, բանակի դրանց արժեզրկման վրա: Տիկնոջ սիրտը կրակել է ուզել, նա էլ գնացել ու դիվադադար է արել պատերազմող բանակի զորամասերից մեկի անձնակազմին եւ յոթ օր, յոթ գիշեր նրան կրակել են սովորեցրել:

Լավ կլիներ ամուսնու մոտ ժամանակին այդպիսի ցանկություններ առաջ գային եւ չդառնար շարքային դասալիք, բայց քանի որ այս ընտանիքում դերաբաշխումն այլ կերպ է դասավորված, ուստի կարելի է սպասել Աննա Հակոբյանի նորանոր ֆոտոսեսիաներին: Նա անգամ դասեր չի քաղում նախկինների սխալներից, թե ինչպես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իր հանրահռչակ տիկինը հայտնի ֆոտոսեսիաներով դարձրեց թիրախ բոլորի համար:

Հ.Գ,Տիկնոջ քայլերը որեւէ աղերս չունեն հայրենասիրության եւ բանակի հետ, անգամ նախկին նախագահների կանայք, որոնք ապրել են պատերազմի օրերին, իրենց թույլ չեն տվել երբեւէ կամուֆլյաժով հանդես գալ հանրությանը, հատկապես երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը, ով առաջին տիկին է եղել պատերազմի օրերին:

Անի Սահակյան

դիտվել է 10435 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am