Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am

Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Այս մասին գրում է civilnet.am -ը:

Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։

#CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։

Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ի պատասխան Գալստանյանի այս գործունեությանը՝ մի շարք իշխանամերձ լրատվականներ, տելեգրամյան ու յութուբյան ալիքներ օրեցօր նոր, որևէ փաստերով չհիմնավորված թեզեր են ներկայացնում Գալստանյանի մասին։

Այդ հրապարակումներում Բագրատ Սրբազանին մեղադրում են «ԿԳԲ-ի գործակալ» լինելու, «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու» և այլ «զանցանքների» մեջ։ Սակայն տարածվող պնդումները մեծ մասամբ որևէ փաստացի հիմնավորում չունեն։Ըստ ընկերության տնօրենի՝ Սրբազանը արտադրությունից շահույթ չի ստացել
Բագրատ Սրբազանի՝ Տավուշում բիզնեսով զբաղվելու մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո սկսեց ակտիվ տարածվել իշխանամերձ բլոգերների ու լրատվամիջոցների միջոցով:

Բագրատ Սրբազանն իսկապես «Շամշադին Էկո Միթ» արտադրական կոոպերատիվի իրական շահառուների ցանկում է։ #CivilNetCheck-ը խոսեց «Շամշադին Էկո Միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը արտադրության հիմնադրման թիկունքում էր ու օգնել էր ներդրողների հետ կապեր հաստատել։ «Շամշադին Էկո Միթը» արտադրական կոոպերատիվ է, որը, ըստ Հարությունյանի, ի սկբանե հիմնադրվել էր որպես սոցիալական ձեռնարկություն, որպեսզի Տավուշի բնակիչները կարողանան իրենց մսամթերքը վաճառքի հանել։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության ու Եվրամիության տրամադրած միջոցներով։

Հարությունյանը պնդեց, որ արտադրությունը սկսելուց հետո Սրբազանը այլևս չի մասնակցել ընկերության ներքին գործընթացներին ու դրանից եկամուտ չի ստացել։

«Վաճառքի շահույթը գնում էր վերարտադրությանը, նոր մսամթերք ու տեխնիկական միջոցների ձեռք բերմանը»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ ավելի քան մեկուկես տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։

Ըստ նրա՝ դադարեցման պատճառը 2020-ին կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմն էր։

2024-ի փետրվարի դրությամբ Բագրատ Գալստանյանը (քաղաքացիական անունը՝ Վազգեն Գալստանյան) դեռևս արտադրական կոոպերատիվի 25%-ի բաժնետեր էր, իսկ Տավուշի թեմն իր հերթին երբևէ չի թաքցրել իր աջակցությունը մսամթերքի արտադրությանը։

Բագրատ Սրբազանը՝ իշխանության թիրախում
Ապրիլի 24-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել է «Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս» վերնագրով նյութ, որը մի քանի րոպեների ընթացքում արտատպել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ն-ն ու ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված Araratnews.am-ը։ Նշենք, որ Ժամանակին Araratnews.am-ի գլխավոր խմբագիր է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հոդվածում նշվել է, թե ապրիլի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է հանդիպեր Բագրատ Սրբազանին։ Մի քանի ժամ անց Civic.am-ը, սակայն, գրել է, թե Բագրատ Գալստանյանը մերժել է հանդիպումել կաթողիկոսի հետ։Հոդվածում պնդում էր էր արվում, թե Բագրատ Սրբազանը կաթողիկոս դառնալու լուրջ հավակնություններ ունի։

«Պատահական չէ, որ մամուլում գրվել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե այս շարժումը նույնիսկ չհաջողի, ինքը «աչոկներ» է հավաքում կաթողիկոսի ապագա ընտրություններում»,- գրված էր հոդվածում։

Այս «լուրն» էլ արտատպել են Araratnews.am-ն ու Mediaroom-ը։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, որը հանդիպման մասին տեղեկությունը անվանեց «հերյուրանք»։

Օրեր առաջ շրջանառվող թեզերից էր, թե Բագրատ Սրբազանը գլխավորել է 2018-ին Գարեգին Բ-ի դեմ իրականացվող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը՝ պահանջելով նրա հեռացումը։ Մինչդեռ, Սրբազանը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ շարժման մեջ։

Բագրատ արքեպիսկոպոսի ու կաթողիկոսի միջև հակադրության բացակայությունը կարելի է հիմնավորել, օրինակ, այն փաստով, որ Գալստանյանը 2023-ին Գարեգին Բ-ի կոնդակով արքայության պատիվ է ստացել։

Մանրամասն՝ civilnet.am 

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սյուն եք դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ. Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով Ձեր հարազատներն էլ են այս Շարժման մեջ, գործակա՞լ են․ Աննա Գրիգորյանը` իշխանությանը (video) Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի առաջին մեկնաբանությունը՝ ազատության մեջ գտնվելիս (video) Կիրանցու, ոսկեպարցու քվեն խնդրելուց, նրանց ասե՞լ էիք, որ իրենց վկայականները ուժ չունեն․ Կյուրեղյան (video) Ինձ բերման են ենթարկել ավելի վատ ձևով, քան իմ երկրի տարածք մտած և մարդ սպանած թշնամուն (video) Չեմ փախչել, երբ Նիկոլի վարկանիշն 90% էր, հիմա 7% է, պիտի փախչե՞մ․ Վազգեն Սաղաթելյան (video) Էդ փողով Ալենի կինը նրան «բերդ պերեդաչի» կտանի (video) Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, այլ տարբերակ չկա․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է Եկեղեցուն... (video) Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Մեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի՛ անցկացրեք, հեռացե՛ք․ Տիգրան Աբրահամյան (video) Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am